60մլն եվրոյի դիմաց, թվում էր թե Մալագան այս ամառ ձեռք է բերել բոլոր նրանց, ովքեր կարող են ուժեղացնել թիմի խաղը: Սակայն Պելեգրինին այլ բան է մտածում:
Չիլիացի մասնագետը թիմի ղեկավար շեյխերից նոր գումար է պահանջել, որով կկարողանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ գնել:Այս պահին ամենահավանական ձեռքբերումը Ռեալի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն է: Պելեգրինին ցանկանում է գնել Գրաներոյին, քանի որ լավ է ճանաչում ֆուտբոլիստին և նրա միջոցով կարող է ուժեղացնել թիմի խաղը կենտրոնում:
Միևնույն ժամանակ Ռեալը Գրաներոյի համար պահանջում է 17 մլն եվրո:
Բացի Մալագայից Գրաներոյի ծառայություններով հետաքրքրված են նաև Արսենալը և Վալենսիան:
Իսկ այն, որ Գրաներոն Ռեալում շատ քիչ խաղաժամանակ է ստանում, ավելի հավանական է դարձնում տրանսֆերը:
Sport.es
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: