Ֆրանսիական TF1 հեռուստաալիքով "Téléfoot" հաղորդման եթերում , Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է իր թիմի և Բենզեմայի լավ մարզավիճակի մասին:
Դուք արդեն մեկ տարուց ավել է, ինչ աշխատում եք Բենզեմայի հետ: Ո՞ր ասպեկտներում է նա աճ գրանցել: Նշեք բոլորը: Ես կարծում եմ, որ Բենզեման ամբողջությամբ լավացրել է իր խաղը: Նա ամուր է ֆիզիկապես և լավ է խաղում գնդակով:Մենք բոլորս լավ գիտենք, թե նա ինչի է ունա: Նա այժմ Ռեալի իսկական ֆուտբոլիստ է:
Բենզեման ընդամենը 23 տարեկան է: Ձեր կարծիքով, էլ ի՞նչ է անհրաժեշտ նրան խաղը լավացնելու համար:
Բենզեման կենտրոնական հարձակվող է և օժտված է մեծ տաղանդով: Բայց կարող եմ ասել, որ նա ավելի վտանգավոր է, երբ գործում է եզրերից: Չգիտեմ, թե ավելի լավ ինչպես կարելի է անվանել նրան...."tueur" :
Մեկ տարի առաջ Իսպանիայում նա հայտնի էր որպես ձախողակ: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց փոխել նրան:
Ես նախընտրում եմ չխոսել, այլ աշխատել: Ես չեմ ժխտում, որ նրա հետ առանձին զրուցել եմ այդ թեմայով: Մենք խոսել ենք այդ մասին մի քանի անգամ: Բայց աշխատանքը ամեն ինչից առավել է:Բենզեման խփել է 8 գոլ, իսկ Իգուայինը՝ 11: Ի՞նչ կասեք այս հակամարտության մասին:Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են: Պետք է կարողանալ օգտվել ֆուտբոլիստի լավ մարզավիճակից: Պետք է հասկանալ ֆուտբոլիստին և հասկանալ, թե ինչ է նա ցանկանում: Բայց մեր լավ արդյունքը կոլեկտիվ խաղի մեջ է:
Կխաղացնե՞ք նրանց միասին խաղադաշտում:Ես Պորտույմ և Ինտերում գտնվելու ժամանակ օգտագործել եմ 4-4-2 մարտավարությունը: Եթե մի օր կորցնեմ Ռոնալդուին, ապա ստիպված կլինեմ դիմել Բենզեմա-Իգուային զույգին:
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: