2011/11/14

Մոուրինիոն չի ցանկանում, որպեսզի Գրաներոն հեռանա Ռեալից


Էլ Պիրատան ամենաքիչ «օգտագործվող» ֆուտբոլիստն է:
Նույնիսկ Շահինն է խաղադաշտում ավելի շատ րոպեներ անցկացնում:
Էստեբան Գրաներոն «Ռեալի» այն ֆուտբոլիստներից է, ովքեր ամռանը ամենաշատ առաջարկներն էին ստացել տարբեր ակումբների կողմից, բայց Մոուրինյոյի հետ խոսելուց հետո նա որոշել էր մնալ «արքայական» թիմում: Գրաներոն ցանկացել էր պարզել, թե ինչ հույսեր են կապում իր հետ, և գլխավոր մարզչի խոսքերից հետո կիսապաշտպանը որոշել էր համբերությամբ զինվել ու չհեռանալ թիմից: Այնուամենայնիվ, արդեն 5 ամիս է անցել, բայց լուրջ փոփոխություններ չենք նկատում:
Գրաներոն «Ռեալի» կազմում ամենաքիչ խաղաժամանակ ունեցող ֆուտբոլիստն է: Այս մրցաշրջանում նա ընդամենը 13 րոպե է անցկացրել խաղադաշտում (Լա լիգայի երկու խաղում), նույնիսկ Շահինն ու Ալթինթոփն են ավելի շատ խաղացել՝ 23 ու 24 րոպե համապատասխանաբար:
Տեսնելով, որ իր կարգավիճակը չի բարելավվում, Գրաներոն սկսել է մտածել այլ ակումբ տեղափոխվելու շուրջ: Նրա ծառայություններով հետաքրքրվող ակումբների շարքում են եղել «Մալագան», «Վալենսիան» ու «Արսենալը», բայց ամեն անգամ Մոուրինյոն խորընդոտում էր նրա տեղափոխմանը: Գրաներոն գիտակցում է, որ այս ակումբներից ցանկացածում նա կարող է վայելել այն խաղաժամանակը, որը չունի «Ռեալում», բայց Մոուրինյոն արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ չի ուզում զիջել Գրաներոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Այն բոլոր թիմերում, որտեղ աշխատել է, Մոուրինյոն միշտ էլ կողմնակից չի եղել մրցաշրջանի կեսից ֆուտբոլիստներ վաճառելուն: Նրա կարծիքով դա թուլացնում է թիմի կազմը, ինչքան էլ տվյալ խաղացողը քիչ խաղաժամանակ ունենա:
Գրաներոյի կարգավիճակում արդեն եղել են Գագոն, Պեդրո Լեոնն ու Կանալեսը: Նրանք նույնպես շատ առաջարկներ էին ունենում, բայց Մոուրինյոն, չնայած քիչ էր օգտագործում նրանց, չէր թողնում, որ համաձայնություն կնքվի այլ ակումնբերի հետ:
Գրաներոն դեռ սպասում է: Նա լավ հարաբերությունների մեջ է Մոուրինյոյի հետ, գլխավոր մարզիչը գնահատում է նրա հավատարմությունը և ուզում է տեսնել նրան իր կազմում:
Realmadrid.am
Realmadrid.Com


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև