2011/11/14

Զիդան.«Մենք հավասարվել ենք Բարսելոնայի խաղամակարդակին»


«Մոուրինյոն լավագույնն է, նրա կողքին աշխատելը մեծ դպրոց է ինձ համար»:
«Ինչու՞ ոչ, մի օր կարող եմ մարզիչ դառնալ, քանի որ այս ոլորտում ևս կարող եմ որոշակի բաներ առաջարկել»:
Զիդանի կարծիքով հիմա «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև խաղային մակարդակի տարբերություն չկա: «Այդ տարբերությունը վերացել է: «Ռեալը» շատ է աճել անցած տարվա համեմատ, և արդյունքում մենք խաղամակարդակով հավասարվել ենք «Բարսելոնային», կամ նույնիսկ գերազանցել ենք նրանց»,-նշել է Զինեդին Զիդանը ֆրանսիական լրատվամիջոցների հետ զրուցելիս:
Canal + France-ի եթերում «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը խոսել է նաև իր ապագա պլանների մասին. «Մոուրինյոն լավագույնն է, նրա կողքին աշխատելը մեծ դպրոց է ինձ համար: Երբ դու ֆուտբոլիստ ես, լիովին չես նկատում մարզչի տարած բարդ աշխատանքը: Հիմա լավ եմ գիտակցում այդ ամենը»:
«Ինչու՞ ոչ, մի օր կարող եմ մարզիչ դառնալ, քանի որ այս ոլորտում ևս կարող եմ որոշակի բաներ առաջարկել: Բայց դեռ վաղ է այդ մասին խոսել»:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև