2011/11/30

Ֆալկաո.«Ռեալը այս տարի ավելի ուժեղ է»


Մարզիչ և բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Պաուլո Ֆալկաոն իր մտքերն է արտահայտել «արքայական» ակումբի վերաբերյալ: 
««Ռեալ Մադրիդը» նույնիսկ ավելի ուժեղ է այս տարի, և նրանք խաղում են ավելի կայուն ոճով: Մոուրինյոյին հաջողվեց ունենալ հաջող մրցաշրջան անցյալ տարի, բայց այս մեկը շատ մեծ ու բարձր արժողություն ունեցող տարի է «Սպիտակների» համար: Այս թիմը գտնվում է շատ լավ մարզավիճակում:
«Ռեալ Մադրիդը» խաղում է շատ լավ մարտավարությամբ: Նրանք ուժեղ են պաշտպանությունում՝ միաժամանակ խփելով շատ գոլեր: Նրանք ամեն ինչ դյուրին են դարձնում՝ ճնշում գործադրելով հակառակորդի վրա: Դա հեշտ չէ, հեշտ չէ այդքան քիչ գոլ բաց թողնել: Թիմը բալանսավորված է ու ազատ անցնում է հարձակման՝ վտանգ չզգալով հետին գծում: Դա այն է, ինչ յուրաքանչյուր մարզիչ փորձում է անել:
Մոուրինյոն շատ փորձառու է ու շատ գրագետ: Բնական է, որ նա հաղթում է, որը կարևոր է. նա սահմանել է իր գնահատականը միջազգային ֆուտբոլում: Նա ապացուցել է իր մեծ կարողությունները՝ հաղթելով «Պորտուի», «Չելսիի», «Ինտերի» ու այժմ «Ռեալի» հետ:
Թիմի ռիթմը ձեռք է բերվել երկար աշխատանքների ու մարզումների շնորհիվ: Դուք չեք կարող հասնել նման արդյունքի առանց այսպիսի քրտնաջան աշխատանքի ու մարզումների: Շատ լավ է, երբ դուք ունեք մի ամբողջ շաբաթ՝ աշխատելու համար: Չեմպիոնների լիգան շատ բարդ առաջնություն է և շատ դժվար է հաղթել այն: «Ռեալ Մադրիդը» ֆավորիտ է, նրանք հասել են այս ամենին. մի բան, որը հատուկենտ է Մոուրինյոյի թիմերին:
Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ է և ունի գնդակի հետ վարվելու բարձր կարողություն: Նրա տեխնիկան լավն է, ունի հզոր հարվածներ: Հիմա նա մեծ ժամանակաշրջան է անցկացնում: Տեխնիկան ամենակարևորը չէ, որը պետք է խաղացողն ունենա, նրա կյանքն ու հոգեբանական ուժը երբեմն ամենակարևորն են նրա համար... Կարող եք ասել՝ Ռոնալդուն հրաշալի է: Նա հասնում է արդյունքի հեշտությամբ: Նա պարզապես ֆանտաստիկ խաղացող է:
Մարսելոն և´ Բրազիլիայում, և´ այստեղ արել է մեծ աշխատանք: Նա ունի հզոր տեխնիկա, որի շնորհիվ, իսկապես, մեծ օգուտ է տալիս «Ռեալին»: Կական Բրազիլայի մեծ հույսն է՝ հաշվի առնելով նրա փորձն ու որակը: Բրազիլիան ունի լավ խաղացողներ և ուզում է կազմավորել պատշաճ թիմ: Կակայի վերադարձը շատ սպասված է, քանի որ նա ունի տեխնիկական ու տակտիկական առաջատարի հատկություններ:
Կարևոր է հետևել այս թիմի աշխատանքին ու համադրել Բրազիլիայի հավաքականի աշխատանքի հետ: Ես հանդիպել եմ Մոուրինոյոյին ավելի վաղ, երբ նա «Ինտերում» էր, և մենք պայմանավորվել ենք, որ այդ մասին կխոսենք ավելի ուշ: Այսօր դա տեղի ունեցավ: «Ռեալ Մադրիդի» կառուցվածքը շատ հետաքրքիր է: «Ռեալը» մեծ ակումբ է ու ունի մեծ պատմություն: Հետաքրքիր է նաև տեսնել Մոուրինյոյի աշխատելաոճն ու համեմատել բրազիլական կամ հարավամերիկյան թիմերի աշխատելաոճի հետ»:
RealMadrid.am
RealMadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև