«Ինձ միշտ էլ դուր է եկել խաղալ «Էլ Մոլինոնում», բայց մեզ բարդ խաղ է սպասվում: Անցած տարի դժվարությամբ երեք միավոր վաստակեցինք այնտեղ, իսկ նախանցած տարի նույնիսկ չկարողացանք հաղթել»:
Ալվարո Արբելոան, որ երեկ կայացած մարզման ժամանակ միացավ խաղընկերներին, մասնակցեց սափրման հայտնի ապրանքանիշերից մեկի գովազդային ակցիային՝լինելով նոր գովազդի դեմքը: «Ռեալի» պաշտպանը խոսեց թիմի մարզավիճակի մասին. «Ակնհայտ է, որ այս տարի ավելի հասուն թիմ ենք, ավելի կայուն ենք ու միմյանց շատ ավելի լավ ենք ճանաչում: Մենք ճիշտ ուղու վրա ենք, պետք է շարունակենք նման ոգով ու չթուլացնենք տեմպը: Պետք է խաղ առ խաղ առաջ գնալ: Հիմա մտածում ենք միայն «Սպորտինգի» հետ հանդիպման մասին: Գոհ ենք, քանի որ ամեն ինչ ճիշտ ենք անում: Այս մտածելակերպի շնորհիվ կարողանում ենք շարունակել մեր հաղթարշավը»:
Արբելոան խոսեց մրցաշարային աղյուսակում առաջին տեղում լինելու մասին. «Մինչև մայիսը դեռ շատ ժամանակ կա: Նոյեմբեր ամիսն է, պետք է համբերությամբ լցվենք, քանի որ շատ տուրեր են մնում միչև առաջնության ավարտը: Հիմա ոչ մի տիտղոս նվաճելուն մոտ չենք: Ընդհանրապես, Լա լիգայում անակնկալները սպասելի են, շատ բան կարող է փոխվել: Մենք գոհ ենք, քանի որ լավ խաղ ենք ցուցադրում ու ճիշտ ենք կատարում մարզչի հրահանգները: Սա է կարևորը»:
Շաբաթ օրը «Էլ Մոլինոն» խաղադաշտում կայանալիք հանդիպման մասին Արբելոան ասել է. «Սպորտինգը» ընդունակ է հաղթել մեզ, ինչը անհանգստնալու առիթ է: Այդ խաղադաշտի հանդիպումները միշտ բարդ են ստացվում մեզ համար: Անցած տարի դժվարությամբ երեք միավոր վաստակեցինք այնտեղ, իսկ նախանցած տարի նույնիսկ չկարողացանք հաղթել: Սակայն ինձ դուր է գալիս խաղալ այդ մարզադաշտում, չնայած գիտակցում եմ, որ դժվար է լինելու»:
Այն հարցին, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում այս պահին, Արբելոան պատասխանեց. «Դեռ վաղ է ասել, թե կմասնկցեմ շաբաթ օրվա խաղին, թե՝ ոչ: Մկանային վնասվածքներից դժվար է վերականգնվել: Տեսնենք՝ ինչ կլինի մինչ այդ: Այդուհանդերձ, երեկ մասնակցեցի թիմի ընդհանուր մարզմանը»:
Խաբի Ալոնսոյի բացակայության ու Ռոնալդուի վնասվածքի վերաբերյալ Արբելոան ասաց. «Ալոնսոյի ներկայությունը խաղադաշտում շատ կարևոր է մեզ համար, բայց նրա փոխարեն կխաղա մեր թիմակիցներից մեկը, և վստահ եմ՝ արժանի կփոխարինի նրան: Կրիշտիանուի հետ այսօր եմ խոսացել: Ինձ ասաց, որ լավ է զգում իրեն ու հույս ունի մասնակցել շբաթ օրվա խաղին»:
Առաջիկա հանդիպման մրցավարի՝ Իտուռալդե Գոնսալեսի մասին Արբելոան նշեց. «Հույս ունեմ, որ կվարի խաղը հնարավորինս ճիշտ ու արդարացի: Նրան հաջողություն եմ մաղթում: Նա մեծն մրցավար է»:
Realmadrid.am
Realmadrid.com
|
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: