2011/11/27

Կուրտուա.«Խախտում կար, բայց պետք է լիներ դեղին քարտ»


0-1 հաշվի պայմաններում Տիբո Կուրտուան տուգանային հրապարակում վայր գցեց Կարիմ Բենզեմային ու ստացավ կարմիր քարտ՝ թիմին գցելով բարդ դրության մեջ: Նրան փոխարինեց Սերխիո Ասենխոն, ով ստիպված եղավ 4 անգամ գնդակը հանել սեփական դարպասից: 
«Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան խաղից հետո խոստովանեց, որ իր հեռացումը վճռորոշ դեր ունեցավ խաղում: Նա ասաց, որ, իրոք, խախտել էր կանոնները Բենզեմայի նկատմամբ, բայց ըստ նրա պետք էր դեղին քարտով բավարարվել:
«Ես իրոք խախտեցի կանոնները, բայց դա դեղին քարտ էր: Տաս հոգով մնալուց հետո խաղը փոխվեց,- ասաց դարպասապահը, ով նաև հավելեց.-Եթե մնայինք տասնմեկը տասնմեկի դեմ, ապա կարող էինք հաղթել կամ ոչ-ոքի խաղալ»:
  
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև