2011/11/27

Կասիլիաս.«13 անընդմեջ հաղթանակը շատ լավ արդյունք է»


«Հիմա մեզ այլ բան չի հետաքրքրում, քան Խիխոնի «Սպորտինգի» դեմ հաջորդ տուրի հանդիպումը»,-նշել է թիմի ավագը:
Կասիլյասը, որը երեկվա հանդիպման մեկնարկից առաջ մրցանակ ստացավ Իսպանիայի հավաքականում 127 ռեկորդային խաղ անցկացնելու համար, դերբիից հետո իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ. «Խաղը անհաջող մեկնարկ ունեցավ մեզ համար, արագ գոլ բաց թողեցինք, իսկ հետո լարվածությունը չափից շատ էր: Այսպիսի խաղերում շատ դժվար է կամային հաղթանակ տանել: Բայց դարպասապահի հեռացումը շատ բան փոխեց, մենք թվային առավելություն ստացանք, իսկ Դի Մարիայի գնդակը վստահություն հաղորդեց ու ամրապնդեց մեր առավելությունը»:
«Ռեալի» ավագը հավաստիացրեց, որ դեռ վաղ է «Բարսելոնայի» հետ խաղի մասին մտածել. «Հիմա մեզ այլ բան չի հետաքրքրում, քան Խիխոնի «Սպորտինգի» դեմ հաջորդ տուրի հանդիպումը: Վերջին մրցաշրջաններում այս խաղադաշտում հաղթելը հեշտ չի լինում, պետք է լավագույնս պատրաստվենք այդ խաղին: 13 անընդմեջ հաղթանակ տոնելը շատ տպավորիչ արդյունք է: Շարունակելու ենք նույն ոգով ու փորձելու ենք չընդհանտել մեր հաղթարշավը»:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև