2011/10/19

Մոուրինիո,«Մենք հեշտ հաղթանակ տոնեցինք»

Լիոնի հետ խաղից հետո Ռեալի մարզիչ Մոուրինիոն հանդիպել է լրագրողներին և կիսվել է իր տպավորություններով:
«Ես չեմ կարծում, որ մենք թույլ խմբում ենք հայտնվել: Ուղղակի մենք կատարում ենք մեր գործը: Լիոնը միշտ բարդ մրցակից է եղել Ռեալի համար: Այսօր մենք տոնեցինք, հեշտ հաղթանակ, քանի որ փայլուն կատարեցինք մեր աշխատանքը»:
«Ես ամեն խաղից առաջ ինձ համար գուշակություններ եմ անում խաղի ելքի հետ կապված և շատ դեպքերում չեմ սխալվում: Ես մտածում էի, որ մեր մրցակիցը կսեղմվի սեփական դարպասին և նման դեպքում պետք է օգտագործել արագավազ և ճկուն ֆուտբոլիստի, ինչպիսին Բենզեման է: Այս ամենը աշխատեց մինչ 2:0 հաշիվը»:
«Շատ թիմեր կան, որոնք հաջողության են հասնում տուգանայինի արագ խաղարկումից: Ցավոք այսօր մենք այդ թիմերի շարքում չէինք: Ես ստիպված եմ վիճել Ալոնսոյի դեղին քարտի հետ կապված: Եթե մեկ այլ թիմ դա աներ համոզված եմ դեղին քարտ չէր լինի: Սա անհասկանալի է: Նույնը տեղի ունեցավ Ռոնալդուի հետ: Ռոնալդուն լավ խաղաց և ամեն ինչ ճիշտ էր անում»:
«Ռոնալդուն այժմ լավ մարզավիճակում է: Ես միշտ հիանում եմ նրա խաղով: Նա այժմ գոլեր չի խփում, բայց օգնում է թիմակիցներին այդ գործում: Անցիալ տարի նա հաղթեց Պիպիչին և Ոսկե խաղակոշիկը, բայց նա այժմ ավելին է ուզում»:
«Մենք ունենք երկու աջ պաշտպան՝ Ռամոսը և Արբելոան: Բացի այդ ունենք 4 կենտրոնական պաշտպան: Այդ պատճառով չեմ կարող ասել, թե Ռամոսը , որ դիրքում ավելի հաճախ կխաղա: Նա շատ է խաղացել կենտրոնական պաշտպանի դիրքում և կարողացել է պատվով դուրս գալ այդ իրավիճակից: Ինձ դուր է գալիս այն, թե ինչպես են խաղում իմ տղաները: Մենք շատ խիտ խաղային գրաֆիկ ունենք և պետք է շատ աշխատենք»:
www.realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև