2011/10/19

Ռեալի ֆուտբոլիստների մեկնաբանությունները խաղից հետո

Комментарии игроков мадридского "Реала" после победы над "Лионом"
Ռեալի ֆուտբոլիստները հարցազրույցի ժամանակ խոսեցին, ինչպես թիմի հարձակման մասին, այնպես էլ պաշտպանության մասին....Комментарии игроков мадридского "Реала" после победы над "Лионом"
Սերխիո Ռամոս
"Ես շատ երջանիկ եմ, քանի որ մենք կարողացանք հաղթել ուժեղ մրցակցի և ես գոլի հեղինակ դարձա: Ամբողջ խաղը շատ ուշադիր խաղացինք, հատկապես պաշտպանությունը շատ հուսալի էր: 
Այս երեք միավորը շատ կարևոր էր մեզ համար: Այժմ պետք է պատրաստվենք հաջորդ խաղին":
Комментарии игроков мадридского "Реала" после победы над "Лионом"
Ալոնսո
"Խաղը անցավ մեր առավելությամբ : Սա շատ լավ է, քանի որ մենք գիտենք թե ինչպիսի մրցակից է Լիոնը: Այս միավորները շատ կարևոր էին մեզ համար: Մնում է հաղթենք Լիոնում":
Комментарии игроков мадридского "Реала" после победы над "Лионом"
Բենզեմա

"Խփած գնդակը ինձ մեծ վստահություն է տալիս: Շատ կարևոր գոլի հեղինակ դարձա":
"Ես և Իգուայինը խնդիրներ չունենք: Նա իսկական ռմբարկու է և այստեղ է թիմին օգնելու համար":
"Ես ինձ այժմ շատ լավ եմ զգում: Արդեն երեք տարի է ինչ Ռեալում եմ և այս մրցաշրջանը ինձ համար լավագույնն է":
Комментарии игроков мадридского "Реала" после победы над "Лионом"
Արբելոա
"Հենց խաղի սկզբից մենք տիրեցինք գնդակին և զրկեցինք մրցակցին գրոհներից: Երբ ինձ խաղալու հնարավորություն են տալիս ես կատարում եմ իմ գործը: Մենք լավ մարզավիճակում ենք գտնվում":
Комментарии игроков мадридского "Реала" после победы над "Лионом"
Մարսելո"Այսօր բոլորը լավ խաղացին: Խփել այսքան գոլ, նման մրցակցի հետ խաղում ուղղակի անհավանական է: Մենք խաղացինք միասնական և համախմբված: Բայց խաղը շատ դժվար էր":
"Մոուրինիոն հիանալի մարզիչ է, երբ նա պահեստայինների նստարանին է նստած մեր խաղը այլ է: Ռոնալդուն միշտ խաղում է թիմի համար և ուրախ է նույնիսկ այն դեպքում, երբ գոլեր չի խփում":
Комментарии игроков мадридского "Реала" после победы над "Лионом"
Դի Մարիա

"Մենք տիրում էինք գնդակին և օգտագործում էինք մեր հնարավորությունները: Մի քանի ֆուտբոլիստների կորուստը չի թուլացնում մեր թիմին Այժմ ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի ապացուցեմ մարզչին, որ արժանի եմ խաղալու հիմնական կազմում":

realmadrid.com
 

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև