2011/09/26

Կարանկա.«Այաքսը մեկ տարի ուենր ուժեղանալու համար»

Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան այսօր խոսել է լրագրողների հետ: Ինչպես արդեն հայտնի է նա կփոխարինի Մոուրինյոյին, վերջինս որակազրկվել է ՈւԵՖԱ-ի կողմից: «Ակումբի նախագահը միշտ առաջինն է մեզ աջակցելու գործում»,-նշել է Կարանկան:
Կարանկան համոզված ասել է, որ երկրպագուները կօգնեն թիմին և հաջողության կհասնեն: «Մեր երկրպագուների գլխավոր արժանիքն այն է, որ երբեք չեն դադարում հավատալ թիմին ու միշտ մեր կողքին են`հատկապես ՉԼ-ի հանդիպումների ժամանակ: Մենք բոլորս մեկ ուղղությամբ ենք աշխատում, իսկ երկրպագուները միմիայն օգնում են»:
Բացի այդ նա նաև գոհ է Պերեսի աջակցությունից.«Ֆլորենտինո Պերեսը միշտ էլ առաջինն է եղել մեզ աջակցելու հարցում: Նա միշտ մեր կողքին է, և այստեղից է գալիս թիմի միասնական բնույթը»:
«Պետք է քննարկվեն ինչպես հաղթանակները, այնպես էլ պարտությունները: Մենք աշխատում ենք միահամուռ ու միասնական ոգով, մեկ նպատակ ենք հետապնդում: Ինչքան միասնական լինենք, այնքան ամեն ինչ ավելի հեշտ կստացվի»:
Կարանկան խոսել է նաև Ալթինթոփի մասին. «Նրա խաղադաշտ դուրս գալու մասին դեռ վաղ է խոսել, սակայն թիմի հետ մարզվելը միայն դրական ազդեցություն կունենա Ալթինթոփի վրա»:
Վերջում Կարանկան անդրադարձավ ՉԼ-ի հաջորդ մրցակցին`«Այաքսին». «Նրանք ավելի լավ են պատրաստված այս մրցաշարին, քան անցած տարի: Այս անգամ շատ ավելի բարդ պայքար է սպասվում»:
goal.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև