2011/09/27

Արբելոա.«Հաջողության հասնելու համար պետք է համբերություն»

«Գիտակցում ենք, որ ամեն հանդիպում շատ բարդ է տրվում մեզ, բայց նախ պետք է փոքր հաղթանակներ տանենք վերջին մեծ նվաճմանը հասնելու համար»,-նշել է «Ռեալի» պաշտպանը:

Վաղը սեփական հարկի տակ «Ռեալը» անցակցնելու է ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հանդիպումը: Այս անգամ «արքայական» թիմը փորձելու է հաղթել Ամստերդամի «Այաքսին»: Աիտոր Կարանկայի հետ միասին լրագրողների հետ խոսեց նաև Ալվարո Արբելոան. «Համոզված եմ, որ երկրպագուները, ինչպես և մենք, անհամբերությամբ են սպասում ՉԼ-ի 10-րդ գավաթին: Ոչինչ միանգամից չի տրվում, պետք է փոքր հաղթանակներով հասնենք մեծին: Եթե ուզում ենք բարձրացնել 10-րդ գավաթը, պետք է հաղթենք առաջիկա հանդիպումը ու այդպես շարունակ»:

Արբելոան հավաստիացնում է, որ «Այաքսի» հետ խաղը բավականին բարդ է ստացվելու, քանի որ մրցակիցը փորձառու ու որակյալ թիմ է: «Չնայած նրանք մի քանի կարևոր ֆուտբոլիստներից են զրկվել, կարողանում են տպավորիչ խաղ ցուցադրել: Թիմը արագ է`հատկապես հարձակվողական գծում: Նրանց խաղն ինձ դուր է գալիս: Կորցրած խաղացողների փոխարեն նրանք այնպիսի ֆուտբոլիստներ են գնել, որոնց անունները թեև հայտնի չեն, բայց որակն ու արժանիքնրը շատ են, ինչը կցուցադրեն այս խաղի ընթացքում»:

«Ռեալի» համար առաջնային նպատակն է այսօրվա խաղում հաղթելը: «Հաջողության հասնելու համար պետք է զինվել համբերությամբ, դեռ սեպտեմբեր ամիսն է: Անիմաստ է այս պահից մտածել, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները մի քանի ամիս անց: Պետք է հանդիպում առ հանդիպում շարժվենք դեպի կարևորագույն նպատակի իրականացումը»,-նշել է Արբելոան:
Անհատական առումով Արբելոան ջանք չի խնայում, որպեսզի իր տեղն ունենա մի թիմում, որտեղ բոլորը պրոֆեսիոնալ ու տաղանդավոր ֆուտբոլիստներ են: «Հանդիպումները շատ են, և բոլորին էլ խաղալու հնարավորություն է տրվում: Ես համբերատար եմ, այսպիսին եմ եղել միշտ: Ով շատ է աշխատում, գնահատվում է ու հասնում է իր ուզածին: Վստահ եմ, որ խաղալու ավելի շատ հնարավորություններ կունենամ: Անցած տարի նույնպես դժվար էր հիմնական կազմում հաստատվելը, բայց ես կարողացա հասնել դրան: Հուսով եմ` այս մրցաշրջանում ամեն ինչ ավելի լավ կդասավորվի»:

Թիմը լավ տրամադրություն ունի Լա լիգայում տարած հաղթանակից հետո: Այժմ ամբողջ աշխատակազմը մեկ նպատակ է հետապնդում`հաղթել այսօրվա խաղում: «Թիմի ներսում միշտ էլ եղել է համախմբվածություն երևույթը`ինչպես խաղացողների, այնպես էլ մարզչական շտաբի ու ղեկավարության միջև: Բարեբախտաբար, ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք միասնական լինել: Համոզված եմ, որ միշտ այսպես է լինելու: Այս կազմը բավականին ժամանակ է աշխատում միասին ու համախմբվածությունը լիակատար է»:
http://realmadrid.am,http://realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև