«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացել է ակումբի 2011 թվականի գլխավոր ասամբլեան։
Առաջին թիմի և Ժոզե Մոուրինյոի մասին
«Մենք հավատում ենք այս թիմին և աշխարհի լավագույն մարզչին՝ Ժոզե Մոուրինյոին։ Նա շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում լինել «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ։ Նա ունի շատ բարձր կարգ և գիտի, թե ինչպես աշխատել թիմի հետ։ Այն, որ նա հոգով ու սրտով Մադրիդիստ է, կասկածից վեր է։ Մենք ցանկանում ենք տանել տասներորդ հաղթանակը եվրագավաթներում, ինչը և շուտով տեղի կունենա»։

«Պետք է հիշել, որ երկու տարի առաջ, երբ սկսեցինք այս նախագիծը, թիմը լավ արդյունքներ չեր կարողանում ցուցադրել ՉԼ-ում: Անցած տարի մենք հասանք մինչև կիսաեզրափակիչ, ինչը տեղի չէր ունեցել 2002/03 մրցաշրջանից ի վեր: Մենք խմբային մրցաշարում հավաքեցինք բոլորից շատ միավորներ բոլոր թիմերի մեջ, դարձանք ամենաշատ խփած ու ամենաքիչ գոլ ընդունած թիմը»:
«Վերջին մրցաշրջանի փորձը ցույց տվեց, որ մեզ պետք էին կառուցվածքային փոփոխություններ ակումբի ներսում, որ մեր մարզչին պետք էր ավելի շատ ինքնուրույնություն ու գործադիր տնօրենի բաժնից անկախություն»:
Նոր ձեռքբերումների մասին
«Մենք շատացրել ենք տաղանդավոր խաղացողների քանակը մեր թիմում: Ես հույս ունեմ, որ մենք շուտով կտեսնենք Շահինի գեղեցիկ խաղը, ով անցած տարի Բունդեսլիգայի լավագույն խաղացողն էր, նույնը կարող եմ ասել նաև Ալթինթոփի մասին, ով նույնպես եկել է այդ առաջնությունից: Կալյեխոնը ամենաարագ ֆոըտբոլիստներից է Լա Լիգայում և կանտերանո է՝ հիանալի ներկայով և խոստումնալից ապագայով: Կոենտրաոն հիանալի ձեռքբերում էր մեզ համար»։

Հաջողություններ
«Մենք ըստ էության մեծ առաջընթաց ենք գրանցել։ Մեզ մոտ են աշխարհի լավագույն խաղացողները, որոնց պետք եղած ժամանակ օգնության են հասնում ակադեմիայի սաները։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, նավարկում ենք ճիշտ ուղղությամբ, անում ենք ամեն ինչ, այնպես, ինչպես պետք է։ Հաղթանակի հասնելու մղումը թիմի զորեղության գրավականն է, և մենք կտանենք մեր տասներորդ հաղթանակը եվրագավաթներում»։

Արքայական գավաթ
«Մենք մեր լավագույն պահերից մեկը ունեցանք Վալենսիայում։ Դա ամենաինտենսիվ եզրափակիչներից էր այդ մրցաշարի պատմության մեջ և ավելի քան 20000 երկրպագուներ եկել էին աջակցելու մեզ: Երկրպագուները շատ մեծ ակնկալիքներ ունեին, իսկ թիմը վերջին անգամ մրցաշարը հաղթել էր նույն մարզադաշտում դեռ 18 տարի առաջ»։

Բասկետբոլային ձեռքբերումների մասին
«Մենք պայմանագիր կնքեցինք Քեռոլլի, Պոսիուսի և Ռուդի Ֆերնանդեսի հետ։ Վերջինս մի քանի օր առաջ հաղթեց Եվրոբասկետը Իսպանիայի հետ։ Նրանց մարզիչը Պաբլո Լասոն է, մարդ, ով խաղացել է թիմում և շատ լավ գիտի մեր թիմի արժեքները»։

«Թիմը կարողացավ հասնել Եվրոլիգայի քառորդ եզրափակիչ, ինչը առաջին անգամն էր մրցաշարի ստեղծման օրվանից ի վեր, բայց մենք նպատակ ունենք ավելի հեռու գնալ»:
«Թիմը այս տարի վերադառնում է «Պալասիոս դե լոս Դեպորտես», մի մրցավայր, որը մադրիդիստների մոտ լավ հիշողություններ է առաջացնում շնորհիվ այն հաջողությունների, որոնց թիմը հասել է այդտեղ 1986-1998 թթ.: Մենք գիտենք, որ երկրպագուները ուզում էին վերադառնալ այնտեղ, իսկ թիմին դա կօգնի ավելի ուժեղ լինել»:

«Ռեալ Մադրիդ Սիթի»-ի մասին
«Մենք շարունակել ենք կատարելագործել «Ռեալ Մադրիդ Սիթի»-ի հիանալի կառուցվածքը: Մենք ներդրել ենք ինքնամաքրվող ջրամատակարարման համակարգ, կատարելագործել ենք սպորտային խաղադաշտերի հասանելիությունը և վերակառուցել ենք մեր բժշկական մասնաշենքը»:

«Ներկա պահին գրեթե ավարտվում է առաջին թիմի ու կանտերայի մյուս թիմերի համար հատուկ մասնաշենքերի կառուցումը, որոնք տեղակայված են խաղադաշտերի կողքին»:
«Մենք նաև շարունակել ենք աշխատել Վալդեբեբասի ամբողջ 120 հեկտարում հատուկ ոճական գիծ ստեղծելու վրա: Մենք ուզում ենք, որ դա լինի մի տեղ, որտեղ ակումբի անդամները ու երկրպագուները կարող են հաճելի ժամանակ անցկացնել՝ ծանոթանալով ակումբի 109-ամյա պատմությանը»:
Realmadrid.com-ի մասին
«Մեր կայքը կրկնապատկել է իր այցելությունները։ Մեր ռեկորդը այս ապրիլին էր՝ 15.016.714 այցելություն: 2010/11 մրցաշրջանի ընթացքում մենք ունեցել ենք 93,903,631 այցելություն»։
«Մեր կայքը կրկնապատկել է իր այցելությունները։ Մեր ռեկորդը այս ապրիլին էր՝ 15.016.714 այցելություն: 2010/11 մրցաշրջանի ընթացքում մենք ունեցել ենք 93,903,631 այցելություն»։
ԶԼՄ-ներ
«Ռեալ Մադրիդը» ամենաշատ քննարկվող ակումբն է աշխարհի ԶԼՄ-ներում, վկայում է Famecount.com-ը: Մենք ունենք մոտ 20 մլն հետևորդներ Facebook-ում, ավելի քան 2 մլն հետևորդներ Twitter-ում, ավելի քան 37,5 մլն դիտումներ Youtube-ում: Այս ամենը «Ռեալին» տալիս է իր հեղինակության 53,76%-ը և թույլ է տալիս լինել ամենաշատ հետևվող սպորտային ակումբը Facebook-ում»:

Ռեալ Մադրիդ հիմնադրամը
«Մենք նորանոր հասարակական և սպորտային ակադեմիաներ ենք բացում աշխարհի տարբեր անկյուններում և դրանք շարունակում են զարգանալ: Ե՜վ բասկետբոլի, և՜ ֆուտբոլի ակադեմիաները շատ երկար ժամանակ է ինչ գոյություն ունեն և ունեն շատ դրական
կողմեր»։

«Մենք պարտավոր ենք հեռացնել նրանց, ովքեր վտանգում են այն ավանդույթները, որ մենք ձեռք ենք բերել տարիների ընթացքում. Համերաշխությունը, միասնությունը, արդար խաղի կանոնների նկատմամբ հարգանքը, ռասիզմի դեմ պայքարը... Մենք բոլորս էլ նվիրված ենք Մադրիդիզմին և իհարկե կարևոր է, որ աշխատում ենք այդ ուղղությամբ»:
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցումը«Մարզադաշտը պետք է պարբերաբար վերակառուցումների ենթարկվի ու պետք է դառնա այս քաղաքի պատմամշակութային վայրերի խորհրդանիշը: Մենք ուզում են վերակառուցել այն, դարձնել մոդայի ու ժամանակից արվեստի վառ օրինակ հանուն սպորտի, մադրիդիստների ու Մադրիդ քաղաքի: Մենք ուզում ենք, որ այն լինի մի կառույց, որի եզակիությունը, որակը ու գեղեցկությունը դուրս կլինի բոլոր սահմաններից»:
«Մենք ուզում ենք վերազինել մարզադաշտը շարժական տանիքով, որը թույլ կտա ծածկի տակ վերցնել բոլոր նստատեղերը, ինչով կնպաստենք նրան, որ մեր աջակիցները չտուժեն եղանակի քմահաճույքներից»:
«Մենք կտեղափոխենք «Էսկինե դել Բեռնաբեու» առևտրի կենտրոնը Պասեո դե լա Կաստալենա, ինչի նշորհիվ մարզադաշտի ճակատային մասը կերկարի 24 մետրով: Մենք ընդարձակելու ու բարելավելու ենք մեր թանգարանը ու մարզադաշտում շրջագայության ձևը, որը ներկայումս ունի տարեկան 750,000 այցելուներ, ինչը մարզադաշտին դարձնում է քաղաքի կենտրոնի ամենաշատ այցելվող տուրիստական կենտրոնը»:
«Մենք օգտագործելու ենք նորարար տեխնոլոգիաներ ու ինքնավերականգնվող էներգետիկ ռեսուրսներ: Վերակառուցվելու է 1000 մեքենաների համար նախատեսված ստորգետնյա կանգառը, բայց նաև մենք պահպանելու ենք 500 մեքենայի համար նախատեսված կանգառը Պադրե Դամիան-Կոնչա Էսկինա անկյունում»:
«Այսպիսով, սա ունիկալ ու անկրկնելի հնարավորություն է: Մեր երազանքների մարզադաշտը պետք է լինի լավագույնը աշխարհում ու գրավի համայն մարդկության ուշադրությունը»:
RealMadrid.com
RealMadrid.am
RealMadrid.com
RealMadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: