2011/09/26

Կարվալիոն մասնակցեց հերթական մարզմանը

Այսօր կայացած հերթական մարզմանը մասնակցեց նաև պորտուգալացի պաշտպանը: Նա մարզվում էր Այտոր Կարանկայի գլխավորթյամբ:
Ռայոին հաղթելուց հետո, Ռեալը սկսել է նախապատրաստվել երեքշաբթի կայանալիք Չ/լ-գավաթի հանդիպմանը: Այդ օրը Ռեալը սեփական հարկի տակ կհյուրընկալի հոլանդական Այաքսին:
Կանտեռաններից մարզմանը մասնակցել է Նաչո Ֆերնանդեսը:
Ռեալը Դինամոյին հաղթելուց հետո, կփորձի պահպանել իր առաջատար դիրքը և հաղթել Այաքսին:
Վերջին մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ: Նրանք բաժանվել են երեք խմբի և կատարել տարբեր վարժություններ: Առաջին խմբում են եղել՝Սերխիո Ռամոսը, Ալբիոլը, Վարանեն, Ալոնսոն, Օզիլը, Ռոնալդուն ու Նաչոն: Այս խումբը մարզում էր Ռուի Ֆարիան:
 րկրորդ խմբում էին Կասիլյասն, Ադանն ու Թոմաս Մեխիասը: Դարպասապահները, ինչպես միշտ, մարզվում էին մասնագետ Սիլվինյո Լոուրոյի հետ:
Մնացած ֆուտբոլիստներն աշխատում էին երրորդ խմբում: Նրանք էին`Արբելոան, Կառվալյուն, Մարսելոն, Լասը, Գրաներոն, Խեդիրան, Ալթինթոփը, Կալյեխոնը, Դի Մարիան, Կական, Իգուաինն ու Բենզեման:
RealMadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև