2011/09/25

Ֆրանսիացի նոր տաղանդը փայլեց երեկվա խաղում

Երիտասարդ պաշտպանը արժանացավ մարզիչների և լրագրողների հաճոյախոսություններին:
Պեպեի վնասվածքից հետո, Մոուրինյոն մշտապես հիմնական կազմում խաղալու հնարավորություն է տալիս երիտասարդ Ռաֆայել Վառանին:
Ֆրանսիացին վերջին երկու հանդիպումները անցկացրեց հիմնական կազմում: Առաջին՝ Ռասինգի հետ խաղում  , Ռեալին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը և լավ խաղ ցուցադրել, սակայն Վառանը այդ խաղում իրեն լավ դրսևորեց:
Երկրորդ հանդիպումը, որը կայացավ երեկ, Վառանի համար հավանաբար անմոռանալի կլինի, քանի որ նա Լա Լիգայում խփեց իր առաջին գնդակը: Բայց դա հասարակ գոլ չէր, այլ ֆանտաստիկ գոլ էր, որը կարող է ճանաչվել նույնիսկ մրցաշրջանի լավագույն գոլ:

Այսպիսի խաղով նա կարող է դառնալ թիմի  անփոխարինելի կենտրոնական պաշտպաններից:

Defensacentral.com
 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև