«Կական ու Օզիլը թիմի համար ռիսկային իրավիճակը վերածեցին պոզիտիվի»,-նշեց Մոուրինյոն:
Ժոզե Մոուրինյոն գոհ էր իր թիմի կատարած աշխատանքից ու խաղի հաշվից. «Բացասական արդյունքներից հետո թիմը իսկապես հաղթանակի, գոլերի ու հանգիստ խաղալու կարիք ուներ: Բայց երբ հանկարծակի գնդակ ես բաց թողնում ու հանդիպման սկսզբից սեփական հարկի տակ զիջում ես մրցակցին, ամեն ինչ ավելի բարդ է ստացվում: Սակայն հենց նման ծանր պահերին է դրսևորվում թիմի բնավորությունն ու որակը: Մենք 20-25 շատ ծանր րոպեներ ունեցանք խաղի ընթացքում: Այնուհետև որոշեցինք ռիսկի դիմել, այդ ռիսկը արդարացվեց, գոլեր խփեցինք ու հաղթական հաշվով լքեցինք խաղադաշտը»:
Երկրորդ խաղակեսը լավ մեկնարկեց «Ռեալի» համար, սակայն «Ռայոն» շարունակում էր պայքարել`կրճատելով հաշվի տարբերությունը: «Երկրորդ խաղակեսը գոլով սկսեցինք ու խաղը հանգիստ շարունակելու լավ նախադրյալներ կային: Հետո մրցակիցը կրճատեց հաշվի տարբերությունը`դարձնելով այն 3-2: Այս գոլը ինձ փոքր-ինչ նյարդայնացրեց, քանի որ պաշտպանների սխալն ակնհայտ էր: Լավ նվեր մատուցեցինք մրցակցին: Գոլ բաց թողնելուց հետո լավ էինք խաղում: Կարողանում էին միաժամանակ լավ պաշտպանվել ու հաջող գրոհել: Այս ամենի արդյունքում ի վիճակի եղանք հաղթել մի թիմի, որը երեկ ապացուցեց, որ պատահական չի հայտվնել Լա լիգայի առաջին դիվիզիոնում: Կարևոր ու գեղեցիկ հաղթանակ ստացվեց»:
Առաջին խաղակեսում արված տակտիկական փոփոխության մասին Մոուրինյոն ասաց. «Իհարկե չէի ցանկանա նման փոփոխություն կատարել խաղի այդ հատվածում: Մարզչի համար միշտ էլ բարդ է նման որոշումներ կայացնելը: Սակայն թիմը դրա կարիքն ուներ: Լասը ամեն ինչ հասկացել էր մինչ ես նրան կբացատրեի, որ թիմի շահերը ավելի կարևոր են անհատականից»:
«Կական ու Օզիլը մի-փոքր առաջ քաշված էին խաղում: Սկսեցինք ավելի կառուցողական խաղ ցուցադրել: Ցավալի էր, որ տասը հոգով մնալուց հետո ստիպված եղա փոխարինել Կակային, որը շատ լավ հանդիպում էր անցկացնում»:
Օզիլի ու Կակայի խաղային նոր սիստեմի մասին Մոուրինյոն նշեց. «Նրանք պետք է ֆիզիկապես ու հոգեպես ադապտացվեն այս դիրքերում խաղալուն: 90 րոպե երկու մաքուր “10”-ով խաղալը հեշտ չէ: Սա նաև ռիսկի գործոն է պարունակում: Կական ու Օզիլը պետք է գիտակցեն նաև, որ Ալոնսոն չի կարող 90 րոպե միայն կենտրոնում խաղալ: Բայց երևաց, որ նրանք լավ էին հասկացել իրենց առաջադրանքը: Կական ու Օզիլը թիմի համար ռիսկային իրավիճակը վերածեցին պոզիտիվի»:
RealMadrid.am. RealMadrid.com

Դիտվել է

0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: