2011/08/23

Վճռորոշ շաբաթ Դրենտեի, Լասսի և Գագոյի համար

Ամառային տրանսֆերային պատուհանը փակվելու է օգոստոսի 31-ին, բայց Ռեալը դեռ չի որոշել այն ֆուտբոլիստների հետ կապված հարցերը, ովքեր որոշել են հեռանալ ակումբից: Հատկապես անորոշ է Դրենտեյի հարցը, ով արդեն մերժել է Բենֆիկային և Ֆեյնորդին և այժմ ցանկանում է խզել Ռեալի հետ պայմանագրը:
Բայց միևնույն ժամանակ նրա խնդիրը կարող է հեշտ լուծում ստանալ, քանի որ նրա պայմանագիրը Ռեալի հետ մինչև 2012թ, ինչը նշանակում է, որ արդեն այս հունվարին նա արդեն կարող է ազատ որոշումներ կայացնել և տեղափոխվել ցանկացած ակումբ: 
Իսկ ինչ վերաբերվում է Լասսանա Դիարային, ապա ֆրանսիացին հավանաբար արդեն այս շաբաթ 11,5մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի Տոտենհեմ: Նրան ցանկանում է գնել նաև Ֆեներբաղչեն:
Այս շաբաթը կարող է վճռորոշ լինել Գագոյի համար: Արդենտինացին արդեն վաղուց է հաշտվել Ռեալից հեռանալու մտքի հետ և հավանաբար կտեղափոխվի Բոկա Խունյորս: Բայց դեռ այստեղ ել ամեն ինչ որոշված չի:
«Ես արեցի ամեն ինչ, ինչը  կախված էր ինձանից, բայց նույնը չարեց Բոկան ինձ գնելու համար»,-ասել է Գագոն:
Գագոին ցանկանում են գնել նաև իտալական Ինտերը և Ռոման:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև