Հուլիսին Մոուրինիոն անձամբ է հանդիպել Լեոնի և նրա գործակալների հետ: Այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Անխել Սանչեսը :Մոուրինիոն նրան բացատրել է իր որոշման բոլոր մանրամասները, բայց Լեոնը դրանից հետո ևս ցանկանում է մնալ Ռեալում:«Իմ պայմանագրին դեռ կա 5 տարի և ես կկարողանամ համոզել նրան: Ես մնում եմ »,-հայտարարել է Լեոնը:Բացի այդ Մոուրինիոն որոշում էր կայացրել ամերիկյան մարզումներին չհրավիրվել 5 ֆուտբոլիստների, ովքեր և պետք է հեռանան թիմից: Հուլիսի 11-ին Ռեալը մեկնեց Լոս-Անջելես առանց՝ Կանալեսի, Լասսի, Դրենտեի, Գագոյի և Լեոնի: Այս 5 ֆուտբոլիստները մարզվում էին Վալդեբեբասում:Այդ 5-ից Կանալեսը արդեն կայացրել է իր որոշումը և վարձավճարով տեղափոխվել է Վալենսիա: Իսկ Լեոնը դեռ շարունակում է պայքարել Ռեալում մնալու համար, չնայած այն բանին , որ կան մի քանի ակումբներ ովքեր ցանկանում են գնել նրան: Այդ ակումբներ թվին է նաև նրա նախկին ակումբ Խետաֆեն:Ինքը Մոուրինիոն ևս դեռ հստակ պատասխան չի տվել Լեոնին:«Ես ոչ մի սխալ բան չեմ արել: Ռեալը մեկ տարի առաջ ինձ հրավիրել է ակումբ և ես այժմ պայքարում եմ այստեղ մնալու համար»,-ասել է Լեոնը:Լեոնի նման համառությունը կարող է իր հետքը թողնել և Ռեալի ղեկավարները որոշեն նրան պահել թիմում:Այդ դեպքում նա կլինի Ռեալի 23-րդ համարովխաղացող ֆուտբոլիստը: Իսկ 21-րդ համարը անցել է Կալյեխոնին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: