2011/08/24

Մոուրինիոն կարող է պատժվել Բարսելոնայի հետ խաղի ժամանակ վատ պահվածքի համար

Իսպանական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Մոուրինիոն կպատժվի ծեծկռտուքին մասնակցելու և Վիլանովային հարվածելու պատճառով:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել Սուպերգավաթի խաղի ավարտից հետո, որի ժամանկ 48-ամյա Մոուրինոին մատով հարվածում է Գվարդիոլայի օգնական Վիլանովայի աչքին: Դրանից առաջ Վիլանովան հրում է Մոուրինիոյին և հարվածում նրա պարանոցին: Իսպանակն ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտնում է, որ քայլեր կձեռնարկի Մոուրինիոյի և Վիլանովայի դեմ:
Հայտարարությունը հետևյալն է,-«Երկուշաբթի օրը՝ 2011թ օգոստոսի 22-ին, հետազոտելով գործին կցված փաստերը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ կարգապահական օրենսգրքի  22,1 կետի համաձայն, որոշեց քայլեր  ձեռնարկել Ժոզե Մոուրինիոյի վատ վարքի դեմ: Նման վարքով նա խախտել է 98 և 100-րդ հոդվածները և կպատժվի »:
«Բացի այդ կպատժվի նաև Տիտո Վիլանովան, որի քայլերը խախտել են 111 և 122 հոդվածները»:
Այդ նույն ժամանակ Մոուրինիոյի ներկայացուցիչ Էլադիո Պարամեսը Canal+-ին տված հարցազրուցի ժամանկ հերքել է այդ լուրերը: 
«Այդ խոսքերը և տարածված լուրերը կեղծ են»,-ասել է Պերամեսը:
Այս լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ Բարսելոնան հայտարարեց, որ որոշել է դատական գործ հարուցել Մոուրինիոյի դեմ:
Goal.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև