Ֆուտբոլային ակումբ «Ռեալ Մադրիդը» ցանկանում է ներկայացնել իր որոշումները՝ Իսպանական Ֆուտբոլի ֆեդերացիայի հետաքննչական աշխատանքների մասին, Սուպերգավաթի վերջին հանդիպման հետ կապված:
Ֆ.Ա.«Ռեալ Մադրիդը» հենց սկզբից որոշել էր ցուցաբերել խոհեմություն և հանգստություն, որպեսզի էլ ավելի չլարի ստեղծված իրավիճակը:
Ֆ.Ա.«Ռեալ Մադրիդը» ցանկանում է հայտնել այն մասին, որ բավական կասկածելի է այն, որ հետաքննչական աշխատանքները սկսվում են կատարվածից հինգ օր հետո, «Բարսելոնայի» նախագահի հրապարակային սպառնալիքից հետո:
Ֆ.Ա.«Ռեալ Մադրիդը» ցանկանում է , որ հետաքննչական աշխատանքները ամբողջությամբ բացահայտեն խաղի ժամանկ և խաղից հետո կատարվածը: Ակումբը ցանկանում է, որ Ֆեդերացիան ուսումնասիրի կատարվածը և չտրվի կատարվող պրովակացիաներին և սպառնալիքներին:
Ֆ.Ա.«Ռեալ Մադրիդը» շարունակում է պաշտպանել այս կառույցի կարևորությունը և միշտ կպայքարի այն բանի համար, որ ակումբների միջև հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ և հարգանք միմյանց նկատմամբ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: