2011/08/21

Իսկ դուք հանդիպե՞լ եք այս պատուհանին

Այժմ համացանցում հայտնվել են այնպիսի վիրուսներ, որոնք հայտնվելով համակարգչում մի քանի օրում , նույնիսկ ամսում արգելափակում են Windows-ի աշխատանքը: Արգելափակումից հետո հայտնվում է մի պատուհան, որտեղ տրված է հեռախոսահամար և մի քառանիշ թիվ : Ըստ այդ պատուհանի պետք է SMS հաղորդագրություն ուղարկվի և Windows-ը կբացվի:
Անկեղծ ասած չգիտեմ ուղարկելուց հետո, այն վերականգնվում է, թե ոչ:
Իսկ ի՞նչ անել այս դեպքում: Կատարել համակարգչի ֆորմատավորում , թե ուղարկել հաղորդագրություն:
Շտապեմ ուրախացնել , որ պետք չի դիմել վերոնշված երկու տարբերակից ոչ մեկին: Գոյություն ունի մի կայք՝ virusinfo.info (Сервис деактивации вымогателей-блокеров) ,որտեղ մուտք գործելուց հետո պետք է կատարել մի քանի քայլ և Windows-ը կվերականգնվի:
Կոդը ստանալու համար պետք է նշված երկու տողերում գրել այն հեռախոսահամարը և կոդը, որը հայտնվել է Windows-ի պատուհանի վրա:

# Եթե ձեր համակարգիչը արգելափակվել է, գրեք հեռախոսահամարը և գաղտնաբառը տողերում.
# Եթե արգելափակվելուց հետո պահնջվում է , որպեսզի լիցքավորեք ձեր հեռախոսահամարը,ապա միայն մուտքագրեք հայտնված հեռախոսահամարը, իսկ այս ՝"Текст сообщения/ID" հատվածը մի լրացրեք
# Եթե արգելափակվել է, ոչ թե Windows-ը, այլ միայն համակարգչում եղած նյութերը, ապա cryzip բառը մուտքագրեք "Текст сообщения/ID" հատվածում, իսկ որպես ID մուտքագրեք հատրված հեռախոսահամարը: 
#Եթե ցանկանում եք ստանալ բոլոր հնարավոր  գաղտնաբառերը վերականգնելու համար, ապա մուտքագրեք միայն հեռախոսահամարը, որը հայտնվել է պատուհանին, իսկ  "Текст сообщения/ID" հատվածը մի լրացրեք:

Այսպիսի ծառայություն ունի նաև  Dr.Web -ը :
Բայց ասեմ նաև, որ այն վերականգնելուց հետո համակարգչում դեռ պահպանվում են այդ վիրուսի հետքերը և պետք է արագ հեռացնել դրանց: Հեռացնլու համար կարող եք օգտագործել Dr.Web CureIt:
Եթե չեք ցանկանում օգտվել Dr.Web CureIt-ից , ապա կարող եք օգտագործել Kaspersky Virus Removal Tool 2010 կամ այլ մաքրող ծրագրերից:
*Սեղմեք հղումների վրա, որպեսզի մուտք գործեք նշված կայքերը:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև