2011/08/21

Խեդիրան բաց է թողել այսօրվա մարզումը

Այսօր Ռեալի հերթական մարզմանը բացակայել է Սամի Խեդիրան: Մարզմանը մասնակցել են 23 ֆուտբոլիստներ , այդ թվում նաև 5 կանտեռաններ:
Ֆուտբոլիստները, որոնք մի փոքր հանգիստ էին ստացել գործադուլի պատճառով մարզվել են 30 րոպե: Ռեալի հերթական հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ի լույս 25 -ի գիշերը( 01:30 հհ ժամանակով): Մրցակիցը թուրքական Գալաթասարայն է: Վերջինս կփորձի տիրանալ Սանտիագո Բերնաբեոյի գավաթին:
Մարզմանը առաջին թիմից մասնակցեցին 18 ֆուտբոլիստներ, իսկ կանտերանոներից` Մեխիասը, Մերչանը, Մենդեսը, Մանդին և Նոբլեխասը: Օդի ջերմաստիճանը եղել է +40 աստիճան:
Ֆուտբոլիստներին մարզում էր Ռուի Ֆարիան, իսկ դարպասապահներին` Սիլվինիո Լաուրոն: Թիմը մարզման ժամանակ բաժանվեց երկու խմբի, և կատարեցին բազմաթիվ վարժություններ:
Բացակայում էին` Գրաներոն, Շահինը և Ալթինթոփը, ովքեր շարունակում են ապաքինվել, իսկ Խեդիրան հարբուխի պատճառով բաց է թողել մարզումը: Խեդիրան միացել է մնացած վնասվածք ունեցող ֆուտբոլիստների թվին ՝ Շահին, Գրաներո և Ալթինթոփ, ովքեր ևս չեն մարզվել:
RealMadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև