2011/08/11

Ռեալը սկսում է նախապատրաստվել Սուպերգավաթին՝



Ռեալի ֆուտբոլիստները արդեն ավարտել են իրենց առաջին մարզումը , Չինաստանից վերադառնալուց հետո: Կիրակի օրը տեղի կունենա Սուպերգավաթի առաջին խաղը և Ռեալը ցանկանում է լավ ներկայանալ այդ խաղին: Այս մարզմանը չեն մասնակցել՝ Շահինը, Ռամոսը և Գրաներոն: 14 ֆուտբոլիստներ մարզվել են 17:00-ից սկսած: Նրանց թվում են եղել նաև 6 կանտերանոներ՝ Մեխիաս, Իսաակի, Մանդի, Դիեգո, Իվան Սաեզ, Կարմոնա: Մարզման ժամանակ կատարել են տարբեր տեսակի վարժություններ:  

Առանձին մարզվել են նաև դարպասապահները:
Կասիլյասը, Արբելոան, Ալբիոլը, Ալոնսոն, Ռոնալդուն, Կոենտրաոն, Պեպեն, Բենզեման, և Վառանը, բացակայում էին, քանի որ նրանք մասնակցում էին իրենց հավաքականների ընկերական խաղերին, իսկ Ռամոսը, Շահինը և Գրաներոն շարունակում են վերականգնվել:


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև