Ինչպես արդեն գիտեք համացանցը CD կամ DVD խաղեր, կինոներ կամ ծրագրեր գնելու ,այլ դրանք ներբեռնելու հնարավորություն է տալիս: Իհարկե դրանք ներբեռնելուց հետ կամ պահվում են համակարգչում կամ CD - DVD կրիչների վրա: Այդ իսկ պատճառով այժմ ես կփորձեմ տեղեկացնել մի քանի եղանակ դրանց համար կազմել պատրաստելու համար: Նախ ասեմ ինչու որոշեցի խոսել այս մասին: Համացանցից բեռնված նյութերը համախմբելու ,շուտ գտնելու համար պետք է դրանք անվանակարգել:Անվանակարգումը ճիշտ կազմակերպելու համար ավելի ցանկալի է ,որ CD - DVD սկավառակները լինեն կազմված : Ասեմ նաև ,որ կազմեր կարող եք գտնել նաև համացանցում ,տպել և տեղադրել , սակայն որպեսզի խուսափեք տարբեր չափսի հետ կապված խնդիրներից կարող եք պատրաստել ինքներդ:Լավ ավարտեմ հեքիաթային մասը և անցնեմ ավելի կարևոր մասին:
Կազմեր կարող եք կազմել մի քանի եղանակով՝
- UnderCoverXP ծրագրի միջոցով:Կարող եք ներբեռնել՝letitbit.net կամ vip-file.com:
Ինչպես օգտվել ծրագրից՝
- Ներբեռնեք ծրագիրը:
- Տեղադրեք համակարգչում
- Ընտրեք կազմի ձևը
- Համացանցից ներբեռնեք ցանկալի նկարը
- և տպեք այն պրինտերի օգնությամբ
Տպված թղթի վրա կան նշված հատվածներ այդ հատվածները կտրում ենք և ստանում ենք գեղեցիկ կազմ:Բայց,եթե ցանկանում եք ինչ որ ունիկալ կազմ պատրաստել ,ապա այս ծրագիրը ձեզ չի օգնի , քանի որ պետք է պատրաստեք ինքներդ:
2.*Photoshop ծրագրի միջոցով:
Իհարկե Photoshop-ը լավագույն միջոցն նկարների հետ աշխատանքի համար: Սակայն միայն խնդիրը կայանում է նրանում,որ եթե չգիտեք այս ծրագրիը,ապա դժվար թե կարողանաք պատրաստել կազմեր: Նշեմ միայն մի բան ,որ եթե սովորեք այս ծրագիրը ամբողջությամբ(Կիստեր և այլն,: Համացանցում շատ են տեսանյութերը Photoshop-ի մասին),ապա կարող եք պատրաստել ցանկացած կազմ ցանկացած նկարից:
3.Nero Cover Designer միջոցով:
Իհարկե Nero Cover Designer ծրագիրը հասկանալը ավելի հեշտ է քան Photoshop-ը:
- Բացեք ծրագիրը
- Ընտրեք տուփի ձևը՝ standard, DVD case, Multi box, Maxi, Slim Pack, Mini CD
- Եվ պատրաստեք կազմը:Կարող եք ներբեռնել նկարներ , համադրել տեքստը նկարի հետ և այլն:
- Պահպանում ենք և տպում:
Իհարկե իմ կարծիքով ամենահեշտ և հարմարը վերջին տարբերակն է ,քանի որ Nero Cover Designer-ը թույլ է տալիս պատրաստել նաև շրջանաձև կազմեր :Որոնք կարող եք սոսնձել հենց սկավառակի վրա:
*Photoshop ծրագրի միջոցով-հետագա նյութերից մեկում ավելի հանգամանալից կանդրադառնամ այս ծրագրին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: