2011/07/15

Ֆալկաոյի տարբերակը բացառվեց՝


Վերջերս տարածվել էին,լուրեր որ Ֆալկաոն կարող է տեղափոխվել ,սակայն այդ լուրերը այսօր հերքվեցին:
Կոլումբիացի հարձակվողը իր Twitter-ի և պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ այսօր նոր պայմանագիր է կնքել «Պորտուի» հետ, որը նախատեսված է մինչև 2015թ.։
«Ես շնորհակալ եմ իմ ակումբին և քաղաքին, որ նրանք դեռ երկու տարի առաջ այդքան սիրով ինձ դիմավորեցին, երբ ես ժամանեցի Պորտուգալիա»,-նշել է Ֆալկաոն՝ մեկնաբանելով նոր պայմանագրի ստորագրումը։ «Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին, երբ մենք պայքարելու ենք նոր տիտղոսներ նվաճելու համար»։
Հավելենք, որ հարձակվողի և «Պորտուի» միջև պայմանագիրը կնքվել է Արգենտինայում, որտեղ հավաքականի հետ Ռադամելը մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

Դիտվել է

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև