Ռումինիայում ընթացող 19 տարեկանների եվրոպայի առաջնությանը,շարունակում է փայլուն հանդես գալ Ալվառո Մորատան: Մորատան երկու գոլ է խփել Իռլանդիայի դարպասը և օգնել է իր հավաքականին դուրս գալ եզրափակիչ, որտեղ իսպանացիները կհանդիպեն չեխերին: Ռեալի կաստիլիայի ֆուտբոլիստներից ևս երկուսը՝ Կառվախալն ու Ալեքս Ֆեռնանդեսը, հանդես եկան երեկվա խաղում,որտեղ իսպանացիները հաղթեցին 5-0 հաշվով: Իսպանիայի երիտասարդական հավաքականը՝ հաղթելով Իռլանդիային կիսաեզրափակիչում, վեցերորդ անգամ դուրս եկավ մինչև 19 տարեկանների եվրապայի առաջնության եզրափակիչ: Երեկվա խաղում գոլերի հեղինակ դարձան՝ Դելաֆյոն , Սարաբիան, Խուանմին և երկու անգամ աչքի ընկավ Մորատան, ով նաև գլխավորում է ռմբարկուների ցուցակը 3 խաղում խփելով 6 գոլ: Երկուշաբթի օրը կկայանա եզրափակիչը Չեխիայի հավաքականի դեմ, «Չիանխա» մարզադաշտում: Իսպանիայի հաղթանակի դեպքում, սա կլինի 5-րդը պատմության մեջ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: