Խաղի ավարտի հետո Մոուրինիոն մի անգամից մամլո ասուլիս է տվել:
<Մեզ ավելի դժվար տրվեց այս հաղթանակը, քան Հերտայի նկատմամաբ ձեռքբերած հաղթանակը: Ես ժամանակ եմ տրամադրում բոլոր ֆուտբոլիստներին,ինձ դուր է գալիս աշխատել նրանց հետ>:
Մոուրինյոն նաև խոսեց ԱՄՆ-ում անցկացրաց խաղերի և այս խաղի միջև տարբերության մասին:
<Սա կարծես լրիվ ուրիշ հանդիպում լիներ: Ի տարբերություն ամերիկյան և մեքսիկական թիմերի, Լեսթերը խաղաց եվրոպական ֆուտբոլ: Նա ցույց տվեց թե ինչպես պետք է պայքարի լավ թիմը: Լեսթերի հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկան այն ֆուտբոլիստները,ովքեր Բեռլինում խաղացել էին երկրորդ խաղակեսից: Ես ցանկանում եմ բոլոր ֆուտբոլիստներին ժամանակ տրամադրել: Լեսթերը խաղաց իսկական անգլիական ֆուտբոլ: Նրա գործողություններում կոշտ խաղը գերակշռում էր: Մենք այժմ առաջ ենք շարժվում առանց վնասվածքների , շուտով մեզ կմիանա նաև Ալտինթոփը: Շահինը չխաղաց, քանի որ նման կոշտ խաղում վտանգավոր է նոր վերականգնված ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերել>:
Իսկ Զիդանի բացակայության մասին նա ասեց.<Զիդանը առաջին թիմի սպորտային տնօրենն է: Նա մեզ հետ էր ԱՄՆ-ում, սակայն չի կարող ամեն անգամ մեզ հետ լինել , քանի որ թիմը պետք է պատրաստվի մրցաշրջանին, նա զբաղված է Մադրիդում Ռեալի գործերով>:
Իսկ այն հարցին,թե ճի՞շտ է, որ Բենզեման կտեղափոխվի Արսենալ Մորը պատասխանել է,-<Նման բան չկա , Բենզեման կմնա Ռեալում: Նա հիանալի մարզավիճակում է>:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: