Իգուայինը հարցազրույց է As պարբերականին տվել և պատասխանել է մի քանի հարցերի՝...
Ամերիկայի գավաթը առաջին լուրջ փորձությու՞նն է Բատիստայի համար:
Հուսով եմ դա չի խանգարի ,և մեր փորձը կօգնի մեզ :Մենք երկար ժամանկ է ինչ չենք նվաճել այդ տիտղասը, իսկ այն փաստը , որ խաղարկությունը անցկացվում է Արգենտինայում մեզ փոքր առավելություն է տալիս:Հուսով եմ երկրպագուները կօգնեն մեզ:
Արգենտինան 1993-ից հետո չի նվաճել այդ տիտղասը, այդ փաստ ճնշու՞մ է ձեզ:
Մենք ունենք բոլոր հնարավորությունները հաղթելու այս տարի, ուենեք հիանալի թիմ, խաղում ենք սեփական հարկի տակ, սեփական երկրպագուների առջև և հուսով եմ կհաղթենք:
Ձեր թիմը հաղթողի հավակնորդների՞ց է:
Իհարկե: Մենք համարվում ենք հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, շնորհիվ հիանալի կազմի:
Կփորձե՞ք <աշխարհի առաջնության> անհաջողության համար ռևանշ տեսնել այս տարի:
Այդ անհաջողությունը անցած տար էր, մենք այդ ամսին չենք մտածում:
Համարու՞մ եք պարգևատրություն այն փաստը, որ Բատիստան հրավիրել է Ձեզ հավաքական այդքան շատ վնասվածքներից հետո:
Հավաքականում խաղալու հրավերը իմ համար երկակի ուրախություն էր:Երբ ես ստացա ողնաշարային վնասվածք ես չէի էլ մտածում , որ կարող եմ խաղալ Ամերիկայի գավաթում:
Դուք կասկածու՞մ էիք ,որ կխաղաք այս խաղարկությունում:
Ես հավատում էի , որ կխաղամ, բայց մինջև այդ չգիտեի , պատրաստ կլինեմ թե ,ոչ:Մարզիչը վստահում է ինձ և ես պետք է արդարացնեմ ինձ:
Լուրեր կան ,որ Նեյմարը կտեղափոխվի Ռեալ: Դեռ ցանկանու՞մ եք խաղալ այնտեղ:
Այժմ ես կենտրոնացել եմ հավաքականի խաղի վրա: Առաջնությունից հետո կքննարկվեն հավանական բոլոր տարբերակները: Սակայն ես ցանկանում եմ մնալ Մադրիդում, նրա հետ հաղթել շատ տիտղոսներ: Ես զգում եմ երլրպագուների սերը: Չկա ավելի լավ բան քան խաղալ Ռեալի կազմում, նա լավագույնն է աշխարհում:
Ձեզ չեն անհանգստացնում այն լուրե՞րը ,որ թիմը ցանկանում է վճառել ձեզ, և այն ,որ դուք Մոուրինյոի պլանների մեջ չկաք:
Հիշում եմ թե ինչպես առաջին անգամ եկա Մադրիդ:Սկզբում ես պետք է շատ աշխատեի , որպեսզի խաղայի: Ես չէի կարող պատկերացնել, որ կխաղամ այսքան շատ : Մի անգամ հայրս ասեց,-<Մի մտածիր, եթե քեզ գնել են ,ուրեման հավատում են քո ուժերին>:Ես պարտական եմ Մոուրինյոին, նա շատ է օգնում ինձ և հավատում է ինձ:
Հարմարավե՞տ եք զգում ձեզ Ռեալի կազմում:
Ես շատ երջանիկ եմ: անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք Արքայական գավաթը: Այժմ ես խաղում եմ այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնց չէի էլ պատկերացնում ,որ կտեսնեմ երբևէ: Ես ամեն ինչ կանեմ Ռեալին օգնելու և նոր տիտղոսներ հաղթելու համար:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: