2011/07/01

Ժոզե Մոուրինյոն օգտագործել է 32 ֆուտբոլիստի Լա Լիգայի ընթացքում՝



Ժոզե Մոուրինյոն իր առաջին իսկ մրցաշրջանում ակումբի հետ հասավ մի քանի շատ կարևոր հաղթանակների և ռեկորդների: Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի ընթացքում թիմում խաղալու հնարավորություն է տվել 32 ֆուտբոլիստի, ինչը ռեկորդային թիվ է: Բացի այդ Մոուրինյոն դարձավ այն Ռեալի պատմության մեջ երկրորդ մարզիչը ,ում հաջողվել է մեկ մրցաշրջանի ընթացքում համագործակցել 32 ֆուտբոլիստների հետ , այդ թվում 7-ը Կաստիլիայից:Այս ցուցանիշով նա զիջոււմ է միայն Ամանսիոյին՝ 84/85թ մրցաշրջանի Ռեալի գլխավոր մարզիչին, ով օգտագործել է 36 ֆուտբոլիստների:
Մոուրինյոն համարվում է ոչ միայն մարզիչ ,ով թիմին հաղթանակների է հասցնում , այլ նաև պահպանողական :Քանզի նա խաղադաշտ է դուրս բերում միայն յան ֆուտբոլիստներին ,ովքեր պատրաստ են խաղին: Ահա այդ պատճառով թիմում ամենաշատը խաղացել է Իկեր Կասիլասը՝3062 րոպե, Կրիշտյանո Ռոնալդոն ՝2091 րոպե և Կառվալիոն ՝2773 րոպե:Ինչպես անև այս տարի իրենց առաջին հանդիպումները հիմնական կազմում անցկացրեցին 7 Կաստիլիայի ներկայացուցիչներ՝Ալեքս և Նաչո Ֆերնանդես, Խոսելիո, Խուանֆրան,Խուան Կարլոս, Մորատան և Թոմաս Մեխիսաը:
Լա Լիգայի մարզիչների մեջ Մոուրինյոն և Մանսանոն առաջատար են , նրանց հետևում են ևս 3 մարզիչներ, ովքեր օգտվել են 31 ֆուտբոլիստների ծառայություններից՝Պոչետինո (Էսպանյոլ),Պելեգրինի(Մալագա)և Սպորտինգի գլխավոր մարզիչը՝Պրեսյադոն: Մոուրնյոն օգտվել է 4 ֆուտբոլիստով ավել քան Գվարդիոլան և 10 ֆուտբոլիստով ավել քան Օսասունայի մարզիչ Մենդիլիբարը և Ալմերիայի մարզիչ ՝Օլաբեն,որոնք գտնվում են վերջին հորիզոնականում:
Լա Լիգայի ընթացքում կա մի մարզիչը՝ Ռեալի գլխավոր մարզիչ Ամանսիո Ամարոն, ով 84/85 թ մրցաշրջանի ընթացքում օգտվել է 36 ֆուտբոլիստի ծառայությունից , դրանց թվում են եղել Կամաչոն, Բուտրագենիոն և Սանչեսը: Սակայն Մոուրինյոն գերազանցել է այնպիսի մարզիչների, ինչպիսիք են ՝ Դել Բոսկեն (26), Կապելոն և Շուստեռը (25):
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև