Անգլիական թերթերը հրապարակել են «Չելսիի» ներկայացուցչի հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ ակումբը պատրաստ չէ վճարել 30 մլն-ից ավել այդքան երիտասարդ ու հաճախակի վնասվածքներ ստացող ֆուտբոլիստի համար:
Մոուրինյոն միակն է, նշում են պարբերականները, մատնանշելով այն փաստը, որ «Չելսին» պատրաստ չէ վճարել 30 մլն ֆունտից (34 մլն եվրո) ավել ու դուրս է գալիս պայքարից, այդպիսով «Ռեալը» մնում է միակ թիմը Նեյմարի համար պայքարում:
Համաձայն «The Sun»-ի, «Ռեալը» պատրաստ է վճարել այնքան, որքան պահանջում է բրազիլական ակումբը` 45 մլն եվրո:
«Չելսիի» ներկայացուցիչը մասնավորապես ասել է հետևյալը.«Ռոման Աբրամովիչը չի ցանկանում վճարել 30 մլն-ից ավելի մի խաղացողի համար, որը շատ երիտասարդ է` 19 տարեկան, ու հաճախակի է վնասվածքներ ստանում»: Համաձայն վերոնշված թերթի, Մոուրինյոն պատրաստ է վճարել այնքան գումար, որքան պահանջվում է, իսկ այս ինֆորմացիայի հավաստի լինելը նրանք ապացուցում են նրանով, որ այն ստացել են ակումբի ներսում իրենց ունեցած աղբյուրից:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: