Ինչպես տեղեկացնում է TotalFootball.am-ը, «Սանթոսը» կարող է ՖԻՖԱ բողոք ներկայացնել Մադրիդի «Ռեալի» դեմ: Դրա պատճառ կարող է դառնալ «Ռեալի» ներկայացուցիչների պահվածքը հարձակվող Նեյմարի հետ բանակցությունների ժամանակ: Այս մասին հայտնել է «Սանթոսի» տեխնիկական տնօրեն Պեդրո Լուիս Նունյեսը:
«Նեյմարի և այլ ակումբի միջև որևէ համաձայնություն չկա: Ակումբի չունի նրա վաճառքի վերաբերյալ որևէ առաջարկ, մենք գիտենք միայն հնարավոր տեղափոխության վերաբերյալ պտտվող խոսակցությունների մասին: Եվրոպական ակումբները վատ սովորություն ունեն՝ բանակցելու միայն ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ: Եթե «Ռեալը» շարունակի բանակցություններ վարել Նեյմարի գործակալի հետ, և չպայմանավորվի տեղափոխության շուրջ մեզ հետ, մենք բողոք կներկայացնենք ՖԻՖԱ: Մենք մտադիր չենք վաճառել մեր առանցքային ֆուտբլիստներին: Եթե որևէ ակումբ ցանկանում է գնել Նեյմարին, պետք է նրա համար 45 միլիոն եվրո վճարի, ինչը գրված է նրա պայմանագրում»,- ասել է Նունյեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Նեյմարը մոտ է «Ռեալի» հետ հինգ տարվա պայմանագիր ստորագրելուն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: