2011/06/15

Սեսկը Մադրիդում է `



Ինչպես ծրագրավորված էր, Սեսկը ժամանել է Իսպանիա այսօր: Նա վայրէջք է կատարել Մադրիդի օդանավակայանում, որպեսզի մասնակցի Մարտին Կլեյնի կազմակերպած ցուցահանդեսին:

Ինչպես գիտեք, Բարսելոնայում է գտնվում Ֆաբրեգասի գործակալ Դարեն Դեյնը, ով զինագործների ներկայացուցիչների և կապտանռնագույնների ղեկավարության հետ միասին սպասում է իր հաճախորդի ժամանմանը` բանակցությունները սկսելու համար: Ակնկալվում է, որ կատալան կիսապաշտպանն այսօր կգիշերի Մադրիդում, իսկ վաղն արդեն կուղևորվի Բարսելոնա, որպեսզի այցելի իր ընտանիքին ու, հնարավոր է, այդպես էլ մնա այնտեղ` շարունակելով կարիերան Բարսայում:
 Իսպանական լրատվամիջոցներն անհամբերությամբ են սպասում Սեսկի մամլո ասուլիսին, որն ամենայն հավանականությամբ կկայան այսօր: Նրանք նպատակ ունեն այդ ընթացքում որոշ տեղեկություններ կորզել Ֆաբրեգասից` Բարսա հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Հետևեք մեր կայքի գործունեությանը և հնարավոր է, որ հենց այսօր որոշ հետաքրքիր մանրամասներ իմանաք:


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև