2011/06/15

Սեսկը խոսեց լրագրողների առջև `


Ինչպես սպասվում էր, Ֆաբրեգասն այսօր մամլո ասուլիս տվեց իսպանացի լրագրողներին, ովքեր նպատակ ունեին որևէ տեղեկություն կորզել Սեսկից` Բարսայի հետ բանակցությունների վերաբերյալ:
Նշենք, որ կատալան կիսապաշտպանի նյարդերն ավելի ամուր էին, քան կարելի էր սպասել: Լրագրողներին չհաջողվեց որևէ ստույգ բան պարզել: Եբր Ֆաբրեգասին հարցրեցին իր հնարավոր տեղափոխության մասին Բարսելոնա, նա ասաց. "Ես չեմ ցանկանում այժմ խոսել դրա մասին: Ես առայժմ հանդիսանում եմ Արսենալի ֆուտբոլիստ և երջանիկ եմ այնտեղ": Սեսկը "գնդակը փոխանցեց" Վենգերին իր հետևյալ խոսքերով. "Վենգերն է տերը և թող նա որոշի վաճառել ինձ, թե` ոչ": "Ես նրան վերջին 6 շաբաթներում չեմ հանդիպել", - խոստովանեց Ֆաբրեգասը: "Ես հիանալի հարաբերությունների մեջ եմ իմ խաղընկերների և մարզչական շտաբի հետ և ես չեմ կարող ինձ թույլ տալ 8 տարի Լոնդոնում անցկացնելուց հետո, որևէ բան ստիպել ակումբի ղեկավարությանը: Ես միշտ աշխատում եմ հարգել այն մարդկանց, ովքեր ինձ շատ բան են տվել", - հայտարարեց կիսապաշտպանը:
Հիասթափություն Արսենալում Սեսկն ասաց. "Ես չեմ ցանկանում մտածել ֆուտբոլի մասին, քանզի ես եկել եմ հանգստի": Այդուհանդերձ Ֆաբրեգասը խոստովանեց. "Ես հիասթափված եմ, քանի որ մենք կրկին մրցանակներ չնվաճեցին: Տիտղոսներ չնվաճելը միշտ էլ ցավալի է, սակայն ավելի ցավալի է այն, որ դու դրանք չես նվաճում ահռելի ջանքեր գործադրելուց հետո": Շարունակելով իր միտքը, կատալան կիսապաշտպանն ավելացրեց. "Բարսան արտակարգ թիմ է, լավագույնն աշխարհում և պարզ է, որ այնտեղ տեղափոխվելը հանդիսանում է տիտղոսներ նվաճելու երաշխիք": Վերջում Սեսկին հարցրեցին, թե արդյոք նա երբևե կտեղափոխվի Ռեալ: Ֆաբրգեսը զգուշորեն պատասխանեց. "Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է":

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև