Այժմ «Ռեալը» չի ցանկանում առաջարկներ լսել, սակայն հայտարարել է, որ Կակայի տրանսֆերն արժե ոչ պակաս, քան 40 մլն. եվրո:
Հաջորդ մրցաշրջանի համար «Ինտերը» փնտրում է նոր ուժ, և հնարավոր տարբերակներից կանգ է առել Կակայի վրա: Իտալական ակումբը վաղուց էր հետաքրքրված Կակայով, սակայն վերջին շաբաթներս «Ինտերը» սկսել է լուրջ մտածել բրազիլացուն գնելու մասին: Իտալացիներն արդեն կապ են հաստատել «Ռեալի» ղեկավարների հետ և փորձել իջեցնել նշանակված 40 մլն.-ը 30-ի: Սակայն 30 մլն. եվրոն բոլորովին չի բավարարում «Ռեալին», եթե հանկարծ որոշի վաճառել բրազիլացուն: Միակ տարբերակը կարող է լինել այն, որ «Ինտերի» առջարկած այդ գումարը նախնական լինի, իսկ մյուս մասը իտալական ակումբը վճարի հետո: «Ռեալը» համոզված է, որ եթե որևէ ակումբ իրոք շատ ցանկանա իր կազմում տեսնել Կակային, պատրաստ է վճարել պահանջվող գումարը:
Այնուամենայնիվ, «Ռեալն» այս պահին հրաժարվում է Կակային վերաբերվող պաշտոնական առաջարկնել լսել, չնայած որ վերջինիս տրանսֆերի գինը հայտնի է`40 մլն.: «Ռեալի» կողմից նշանակված այս գինը տրամաբանական է: Բրազիլացու տարեկան աշխատավարձը կազմում է 10 մլն. եվրո, դեռ 4 տարվա պայմանագիր ունի «արքայական» ակումբի հետ: «Ռեալն» այդքան գումար է պահանջում Կակայի համար, որպեսզի չարժեքազրկվի մի ֆուտբոլիստ, որին գնել է 67 մլն. եվրոյով:
«Արքայական» ակումբում Կակայի հարցը բավականին բարդ է: Շատերը կարծում են, որ բրազիլացին դեռ վերագտնելու է իր խաղն ու անհրաժեշտ է թիմին: Սակայն ժամանակն անցնում է, իսկ արդյունքները գոհացուցիչ համարել չի կարելի: Այդ պատճառով ակումբը եկել է այն եզրահանգման, որ եթե վաճառեն բրազիլացուն, ապա միայն լավ առաջարկի դեպքում, ինչպիսին կարող են ստանալ, օրինակ, «Ինտերի» կողմից: Եթե չլինի նման առաջարկ, Կական կմնա «Ռեալում» ու կշարունակի աշխատել լավագույն մարզավիճակ ձեռք բերելու համար: Կական այն ֆուտբոլիստներից է, որ չի խանգարում Մոուրինյոյին թիմի կազմը ձևավորելիս:
Չնայած Կակայի տրանսֆերով հետաքրքրվում են «Միլանը», «Չելսին», «Մանչեստր Սիթին», «Սան Պաուլոն», բրազիլացու ներկայիս ակումբը պաշտոնական առաջարկ ստացել է միայն իտալական «Ինտերից»: Իհարկե քիչ ակումբներ պատրաստ կլինեն այդքան գումար վճարել «Ռեալին»: Իրականում միայն «Ինտերն» ու «Մանչեստր Սիթին» ֆինանսապես կարող են իրենց նման ճոխություններ թույլ տալ, քանի որ անգամ «Չելսին» է սկսել ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու ծրագիր:
Կակայի համար սկսված այս գործընթացի ընթացքում դեռ չի հնչել Մայկոնի անունը: Նախ, բրազիլացին չի հետաքրքրում «Ռեալին», քանի որ պաշտպանական գծում խաղալու համար «արքայական» ակումբն ուզում է գնել Ֆաբիո Կոենտրաոյին: Բացի այդ, «Ռեալն» այժմ չի ցանկանում նոր ձեռբերումներ կատարել: Եթե Կակային վաճառեն ձեռնտու գնով, դա կմեծացնի Ագուերոյին կամ Նեյմարին գնելու հնարավորությունը:
Բոսկո Լեիտեի Միլանում հայտնվելն ավելի ուժեղացրեց Կակայի` «Ինտեր» տեղափոխվելու մասին շշուկները: Սակայն, ինչպես վստահեցնում է «Մարկան», Կակայի հայրը ոչ մի հանդիպում չի ունեցել «Ինտերի» ներկայացուցիչների հետ: Իրականում նա ժամանել է «Միլանի» հետ իր մյուս որդու`Դիգաոյի պայմանագրի մանրամասները քննարկելու համար: Իհարկե «Միլանի» ղեկավարության հետ հանդիպմանը խոսել է Կակայից, բայց ոչ «Սան Սիրո» վերադառնալու հավանականության մասին: Բրազիլացու հայրը պարզ հայտարարել է, որ Կական չի հեռանալու «Ռեալից», սակայն եթե «Ինտերը» պնդի, «արքայական» ակումբը կարող է զիջել բրազիլացուն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: