2011/06/15

ԳԱՐԱՅԸ ԿՎԱՃԱՌՎԻ ՄԻԱՅՆ 10 ՄԼՆ. ԵՎՐՈ ԱՌԱՋԱՐԿԻ ԴԵՊՔՈՒՄ`



«Արքայական» ակումբում Գարայի հարցը այդքան էլ օդից կախված չէ, ինքան թվում է:
Մոուրինյոն գնահատում է արգենտինացուն և հույսեր կապում նրա հետ: Ակումբի գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսն անցած անցած երկուշաբթի Ռիկարդո Շլիպերին`Գարայի ներկայացուցչին, ինչպես նաև Ինյակի Իբանյեսին`Խաբի Ալոնսոյի ներկայացուցչին հայտնել է, որ «Ռեալը» կվաճառի Գարային միայն այն դեպքում, երբ որևէ ակումբ նրա դիմաց արտասովոր գումար առաջարկի:

Արտասովոր այդ գումարը «Ռեալի» կարծիքով 10 մլն. եվրոն է, քանի որ հենց 10 մլն.-ով երեք մրցաշրջան առաջ «արքայական» ակումբը «Ռասինգից» գնեց Գարային:

Ինչպես հավաստիացնում է AS-ը, «Ռեալն» անգլիական երկու ակումբներից արդեն առաջարկներ է ստացել արգենտինացու համար`երկուսն էլ 5 մլն. եվրոյի, սակայն գումարն անբավարար համարելով, մերժել է նրանց: Ինքը Գարայն առայժմ հանգիստ է, քանի որ գիտի, որ Մոուրինյոն չի հրաժարվել իրենից:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև