Իկեր Կասիլյասը խոսել է ESPN-ի հետ Մեքսիկայում գտնվելու ժամանակ: Հարցազրույցի ընթացքում նա խոսել է թիմի ամբիցիաների մասին, բացի այդ էլ գովեստի խոսքեր է հղել Ռոնալդուի հասցեին:«Մենք դեռ պետք է սպասենք, որ այս երիտասարդ թիմը արդյունքներ ցուցադրի, բայց առաջին արդյունքները արդեն իսկ կան, ինչի ապացույցը նվաճված Copa del Rey-ն է: Դա մի տիտղոս է, որը նախկինում չէի նվաճել, և որը «Ռեալի» համար մեծ նշանակություն ունի: Մենք այս տիտղոսը չէինք նվաճել արդեն 18 տարի ու շատ հաճելի էր դա անել հենց «Բարսելոնայի» հետ խաղում, բայց մենք այսքանով չպետք է բավարարվենք»:
«Ռեալ Մադրիդը» միշտ պետք է անի ավելին: Մյուս տարի մենք ուզում ենք ավելի շատ տիտղոսներ նվաճել, քանի որ մենք ամբիցիոզ ենք: Մյուս մրցաշրջանում մեր նպտակները ավելի մեծ են լինելու: Մենք ուզում ենք հաղթել բոլոր հնարավոր մրցանակները: Ես արդեն հաղթել եմ երկու ՉԼ գավաթ ու ուզում եմ հաղթել երրորդը: Նմանապես ես հաղթել եմ 4 լա լիգա ու ուզում եմ հաղթել 5-րդը: Ամեն մի նոր մրցաշրջան նոր մարտահրավերներ է բերում»:
«Մոուրինյոն թիմ բերեց ավելի գրագետ ու ագրեսիվ խաղ: Նա մեզ դարձրեց միահամուռ թիմ»:
«Ռեալ Մադրիդը» մի լայն հասկացություն է, որը դուրս է գալիս ֆուտբոլի սահմաններից` հայտնվելով աշխարհի ամեն մի անկյունում: Ես միշտ երկրպագել եմ «Ռեալին» ու սա այն տեղն է, որտեղ կցանկանամ մեռնել»:
«Ցավոք սրտի ես բախտ չեմ ունեցել խաղալ Ուգո Սանչեսի հետ, որի գլխավոր պատճառը իմ շատ երիտասարդ լինելն էր, բայց նրա մասին ես շատ բան գիտեմ, հատկապես հորս պատմածներից: Բայց ես երբեք չէի պատկերացնի, որ կտեսնեմ ներկայիս մի խաղացողի` Կրիշտիանու Ռոնալդուին: Ոչ մեկ նույնիսկ շանս չէր ունեցել խփել ավելի քան 40 գոլ Լա լիգայի մեկ մրցաշրջանում: Նա արեց այն, ինչը չէր հաջողվել ոչ մեկի, այնպես որ նա շատ լավ խաղացող է»:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: