Ընտրել Կուն Ագուերոյի՞ն, թե՞ ամրապնդել առջևի ճակատը՝ հանձինս Նեյմարի:
Marca պարբերակնի տված այն հարցին, թե ում եք նախընտրում այս երկու ֆուտբոլիստներից, պատասխանել են 102113 երկրպագու: Արդյունքում ձայների մեծամասնությամբ նախապատմությունը տրվեց Արգենտինացի հարձակվողին: Երկրպագուների 61%-ը քվեարկել է Կունի օգտին, իսկ 39%-ը՝ Նեյմարի: As պարբերականի տված այլ հարցին, թե Ագուերոն արդյոք կտեղափոխվի «Ռեալ», պատախանել են 22723 երկրպագու: Նրանց 62%-ի կարծիքով կկայանա այդ տրանսֆերը, իսկ 38%-ի կարծիքով՝ ոչ:
«Մադրիդյան» երկրպագուների շնորհիվ պարզ է դարձել նաև այն հարցը, թե Ագուերոն արդյոք կցանկանար ստորագրել պայմանագիր «Ռեալի» հետ, հավաքվել է 112229 ձայն: Ձայների մեծամասնության կարծիքով, 51% հավանականությամմ Ագուերոն չի ստորագրի պայմանագիր:
Քննարկվել է նաև ներկայիս հարձակվողների հարցը: Հարցմանը մասնակցած երկրպագուների 80%-ը ցանկանւմ են, որ Ադեբայորը լքի թիմը, իսկ ահա 12%-ը՝ Իգուաինի հեռանալը: Ամենաքիչը, որը չեն ուզում «Մադրիդյան» երկրպագուները, դա Բենզեմայի հեռանալն է, որը կազմել է ձայների 8%-ը:
Իտալիայում խոսվում է նաև Ագուերոյի «Յուվենթուս» տեղափոխվելու մասին: Իտալացի գործակալ Մարիանո Գրիմալդին, «Radio Sportiva» թերթին տված հարցազրույցում արձագանքել է այս հարցին, որ սրանք ընդամենը բամբասանքներ են: «Յուվեն» չի ցանկանում գնել Կունին:
Նեյմարի համար առաջարկ է արել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը: Ինչպես մեջբերում է «The Telegraph»-ը, «Չելսին» ցանակնում է գնել բրազիլացուն: Վերջինիս համար թիմը պատրաստ է վճարել 35 մլն եվրո:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: