2011/06/08

Մոուրինյո. Ես իմ ֆուտբոլիստների մեծ եղբայրն եմ, հայրը և ընկերը`



Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական AS պարբերականի հետ զրույցում կիսվել է կարծիքով, թե ինչու են իր ֆուտբոլիստներն իրեն այդքան շատ սիրում:

Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ դա կապված է իր սաների հանդեպ նրա էմպատիայի հետ (դիմացինի հոգեվիճակի վերապրում):

«Ասում եք, ինձ բոլորը սիրո՞ւմ են: Ես կասեի գրեթե բոլորը (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ` կարծում եմ, որ դա կապված է ֆուտբոլիստների հանդեպ ունեցած իմ էմպատիայով: Նրանք գիտեն, որ ես նրանց հետ ազնիվ և անկեղծ եմ, միշտ փորձում եմ օգնել իրենց: Բոլորին անխտիր նույն կերպ եմ վերաբերվում: Նրանց համար ես մեծ եղբայր եմ, հայր և ընկեր»,- հայտարարել է Մոուրինյոն:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև