2011/06/08

ԼԱՍՍ. «ԵԹԵ ՀԵՌԱՆԱՄ,ՈՒՐԵՄՆ ՄԻԱՅՆ ԱՆԳԼԻԱ»`



Ֆրանսիացի կիսապաշտպանը հայտարարել է, որ «Ռեալից» կհեռանա միայն հանուն Անգլիայի:

Լասսի խոսքերով Անգլիան այն երկիրն է, որի հետ կապված միայն լավ հիշողություններ է պահպանվել: Հիշեցնենք, որ Լասսը հանդես է եկել «Պորտսմութում», «Արսենալում» և «Չելսիյում»:

«Եթե ես ստիպված լինեմ թողնել «Ռեալը», դա կանեմ միայն Անգլիա տեղափոխվելու և Պրեմիեր Լիգայում նորից հանդես գալու համար: Ես շատ լավ հիշողություններ ունեմ Անգլիայից, հատկապես «Պորտմութում» անցկացրած վերջին մրցաշրջանի ընթացքում, երբ հաղթեցինք Անգլիայի գավաթը»:

Սակայն Լասսը նաև շեշտել է, որ ցանկանում է մնալ «Ռեալում», քանի որ նա ներկա պահին խաղում է աշխարհի լաբագույն ակումբում և հույս ունի, որ կմտնի Մոուրինյոյի ապագա ծրագրերի մեջ: 

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև