«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել գնել բրազիլիացի ՆեյմարինՉնայած նմանատիպ բոլոր լուրերին` ֆուտբոլիստի գործակալը հերքում է, որ իր հետ «Ռեալի» ղեկավարությունը բանակցություններ է վարում: Նեյմարը «Սանտոսի» աստղերից է: Նա ընդամենը 19 տարեկան է, բայց կարողացել է իր խաղով այնպես անել, որ իրեն գնելու համար պայքարեն մի շարք եվրոպական գրանդ ակումբներ: Ռոնալդոն Ֆլորենտինո Պերեսին, ում հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, խորհուրդ է տվել գնել երիտասարդ տաղանդին:
«Արքայական ակումբի» առավելությունը նրան գնելու հարցում ֆուտբոլիստի գործակալի հետ լավ հարաբերություններն են: Բանը նրանում է, որ Վագներ Ռիբեիրոն, ով հիմա հանդիսանում է Նեյմարի գործակալը, ժամանակին օգնել է Ռոբինյոյին, որպեսզի վերջինս տեղափոխվի Մադրիդ:
Ռոնալդոն իր հայրենակցի մասին միայն գովեստի խոսքեր է ասել,ինչը «Ռեալի» հետաքրքրությունը ավելի է մեծացրել:
Ռիբեիրոն իր հերթին այդ բոլոր խոսակցություններին վերջ է դրել և հայտնել է, որ ոչ մի կապ չի հաստատել մադրիդյան թիմի ղեկավարության հետ: «Ռեալի» ղեկավարությունը Նեյմարի հետ կապված ոչ մի կապ չի հաստատել ինձ հետ: Հատկապես հիմա Նեյմարը կենտրոնացած է միայն Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի վրա: Ներկա պահին մենք չենք պատրաստվում խոսել որևէ մեկի հետ այս թեմանյով»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը:
Բայց նույնիսկ այս բոլոր խոսակցությունները հերքելուց հետո,չթաքցրեց որ «Ռեալը» երբևիցե հետաքրքված եղել է իր հաճախորդի ծառայություններով.
«Նեյմարը ինչպես Մեսսին, շուտով կդառնա աշխարհում լավագույն ֆուտբոլիստ, քանի որ նա տարբերվում է մնացած ֆուբտոլիստներից: Նա ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն շատերը հետաքրքված են իրենով»:
Նա նաև հայտարարել է, որ հիմա Նեյմարի գինը ավելի է բարձրացել. «Նախորդ տարի մենք մերժեցինք «Չելսիի» 35 միլիոնանոց առաջարկը և հիմա Նեյմարի գինը բարձրացել և դարձել է 45 մլն.» :
Ռիբեիրոն ասել է, որ Պերեսը ցանկացել է գնել Նեյմարին դեռ 2005 թվականին, երբ գործակալը գտնվել է Մադրիդում, իմացել է իսպանացի նախագահի մտադրության մասին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: