2011/06/07

ԴԵ ԼԱ ՌԵԴ. «ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՀՈՒՆՈՎ ԷՐ ԸՆԹԱՆՈՒՄ, ԿՅԱՆՔՆ ԻՆՁ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑ»`



Սա առաջին անգամն էր, որ խաղում էիք «Բեռնաբեուում» 2008թ. վնասվածք ստանալուց հետո: Հուզվա՞ծ էիք: 

Այո, շատ: «Սատյագո Բեռնաբեուն» երազանքների թատրոն է «Ռեալի» սաների համար, այն ֆուտբոլիստների համար, ովքեր սկսել են խաղալ ու աճել են «Ռեալում»: Ես ինքս ամբողջ կյանքս այստեղ եմ անցկացրել, և «Բեռնաբեուում» կրկին խաղալը բազմաթիվ քաղցր հիշողություններ առաջացրեց:



Արդեն կասկածելի՞ է Ձեր այն համոզմունքը, որ այլևս երբեք չեք խաղալու «Բեռնաբեուում»: 

Կյանքն այսպիսին է` անսպասելի ու անկանխատասելի: Նորից հարազատ խաղադաշտում խաղալը շատ հիշարժան էր ինձ համար: «Բեռնաբեուն» գրեթե լեցուն էր, և երկրպագուները անչափ ջերմ էին: Շատ հուզված եմ, սակայն այս զգացումը բնական է`հաշվի առնելով այն, որ խաղում էի «Ռեալի» լեգենդներից շատերի կողքին:

Երևաց, որ երկրպագուները դեռ սիրում ենք Ձեզ, բուռն ծափահարում էին ու աջակցում: 

Եղավ ժամանակ, երբ մերժեցի այլ ակումբ տեղափոխվելու առաջարկները: Ես միշտ մադրիդիստ եմ եղել ու կմնամ: Ցանկանում էի բազմաթիվ նվաճումների հասնել իմ ակումբի հետ, և երբ ամեն ինչ իր հունով էր ընթանում, կյանքն ինձ դաժան անակնկալ մատուցեց: Այդ իսկ պատճառով այս հանդիպումը յուրահատուկ էր ինձ համար, որոշել էի վայելել նրա ամեն մի րոպեն ու այդպես էլ արեցի: Սա ամենակարևորն էր:

Ձեր երեխաները`Օլիվերն ու Կայետանոն, ներկա՞ էին այդ հանդիպմանը: 

Իհարկե ներկա էին: Նրանք մեծ հաճույք էին ստացել խաղից, շատ գեղեցիկ երեկո ստացվեց, միայն թե անձրևը մի փոքր խանագարեց մեզ:

Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք, որ այդքան լեգենդների միջից դուք եք ընտրվել որպես թիմի ավագ: 

Ավագ լինելու նորությունը շատ անսպասելի էր, քանի որ, նախ և առաջ, ես ամենափոքրն էի այս կազմում, սակայն բոլորը լավ ընդունեցին այս փաստը: Կյանքում շատ դժվարություններ ու ծանր պահեր են լինում, որոնք հաղաթարվում են նաև ընկերների աջակցության շնորհիվ: Շնորհակալ եմ նրանց բոլորին իմ կողքին լինելու համար:

Զիդանը շարունակում է տպավորիչ խաղ ցուցադրել… 

Նա մեծ պրոֆեսիոնալ է, բազամաթիվ կարևոր որակների տեր ֆուտբոլիստ: Իսկական հաճույք է նրան խաղալիս տեսնելն ու կողքին խաղալը: Զիդանը քիչ է գնդակ կորցնում, քանի որ առանձնակի հսկողության տակ է պահում այն: Նա շատ վազելու կարիք չունի: Երբ չես մարզվում, կորցնում ես ֆիզիկական լավագույն մարզավիճակդ, սակայն Զիդանը շարունակում է ֆենոմենալ խաղ ցուցադրել:

Կարո՞ղ եք նշել մեկին, որի կողքին խաղալը յուրահատուկ նշանակություն ուներ Ձեզ համար: 

Այո, Ֆեռնանդո Ռեդոնդոն: Իսկական հրաշք էր մի քանի րոպե միևնույն խաղադաշտում լինել նրա հետ:

Այս հանդիպումը Ձեր ծննդյան տարեդարձի լավագույն նվե՞րն էր: 

Իհարկե: Համենայդեպս տարբերվող նվեր էր: Չեմ կարծում որևէ տարի նորից այսպես կնշեմ ծնունդս: Եթե նույնիսկ նման խաղ նորից լինի, անհավանական է, որ համընկնի տարեդարձիս հետ: Երբեք այլևս լեփ-լեցուն խաղադաշոտւմ, երկրպագուների ողջույնների ներքո բախտ չի վիճակվի նշել ծննդյանս օրը:

Ի՞նչ պլաններ ունեք այժմ: Շարունակելու՞ եք երիտասարդների թիմում որպես երկրորդ մարզիչ աշխատել: 


Դեռ կտեսնեմ: Նախ և առաջ պետք է հաշվի առնել ակումբի կարծիքը: Ղեկավարությունը պետք է որոշի`մնալու եմ, թե ոչ: Ինքս կուզենայի շարունակել իմ մարզչական աշխատանքը:

Երիտասարդների հետ աշխատելիս ավելի շատ սովորու՞մ եք, թե՞ սովորեցնում: 

Երկուսն էլ: Սովորեցնում ես, որովհետև նրանք 16 տարեկան պատանիներ են, որ ֆուտբոլային գիտելիքների կարիք ունեն: Սակայն, միաժամանակ, ամեն մեկից մի բան սովորում եմ: Ես նույնպես նրանց պես եմ սկսել`շատ վաղ հասակից: 




Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև