2011/06/10

<Մուորինյոն աշխատում և պաշտպանում է իր թիմին>-ասել է Դիստեֆանոն՝



«Մոուրինյոն աշխատում է ակումբի համար, պաշտպանում այն և լավագույնն է ցանկանում «Ռեալի» համար: Սա շատ լավ է: Պատկերը խոստումնալից է»,-նշել է Դի Ստեֆանոն:
 Ալֆրեդո Դի Ստեֆանոն`«Ռեալի» կենդանի լեգենդներից մեկը, այսօր հարցազրույց է ունեցել, որի ընթացքում գովել է Մոուրինյոյի աշխատանքը, Լեո Մեսսիի ցուցադրած խաղը, խոսել է ժամանակակից ֆուտբոլի ազատություններից, օրինակ`գոլը նշելու ձևերից: 
«Բավականին տգեղ մի երևույթ գոյություն ունի ժամանակակից ֆուտբոլում: Երբ գոլի հեղինակ են դառնում, սկսում են պարել, թռչկոտել, ամեն տեսակի շարժումներ են անում: Ամեն անգամ գոլից հետո միայն հրաշքով մեկը վնասվածք չի ստանում: Կարծես այդ ամենը լուսանկարներում երևալու համար անեն: Ամեն ինչ փոխվում է ժամանակի ընթացքում, և մի քանի տարի անց սա էլ կփոխվի»: 
Դի Ստեֆանոն ոգևորող ու աջակցող խոսքեր ուղղեց Ժոզե Մոուրինյոյին. «Մոուրինյոն աշխատում է ակումբի համար, պաշտպանում այն և լավագույնն է ցանկանում «Ռեալի» համար: Սա շատ գովելի է: Պատկերը խոստումնալից է ակումբի համար: Հիմա պետք է ներդնել բոլոր ուժերը հաջորդ մրցաշրջանի համար կատարյալ կազմ ձևավորելու համար: Ակումբի նպատակը անընդհատ նոր ձեռբերումներ կատարելը չէ, այլ որակով կազմ ապահովելը: Երբեմն ֆուտբոլիստը հիանալի խաղ է ցուցադրում մի ակումբում, բայց տեղափոխվելով նոր թիմ`այդպես էլ չի կարողանում դրսևորել իրեն»,-բացատրել է Դի Ստեֆանոն: 

Այն հարցին, թե ինչպես կգնահատի «Ռեալի» անցած մրցաշրջանը, Դի Ստեֆանոն պատասխանեց. « Կարծում եմ`բավականին հաջող մրցաշրջան ունեցանք: Թիմում հայտնվեցին նոր խաղացողներ`ուժեղացնելու նրա կազմը: Պետք էր ճիշտ կերպով օգտագործել նոր ուժերը, քանի որ նրանք եկել էին օտար միջավայրից, տարբերվում էին թե խաղաոճով, թե բնավորությամբ: Թիմի լավագույն մարտավարության ու դասավորության խնդիրը դեռ լուծման մեջ է: Այս ամենի համար ժամանակ է պետք, սակայն ոչ շատ, քանի որ մարդիկ սկսում են հոգնել»: 
«Ռեալում» ժամանակ ասվածը լավ չի ընդունվում`պետք է հաղթել, հաղթել ու հաղթել: Սակայն երեսուն տարի անընդմեջ հաղթելը պետք է որ ձանձրալի լինի (ծիծաղում է): Իրականում «Ռեալին» միայն լավագույնն եմ ցանականում, ցանկանում եմ, որ հաղթեն ամեն ինչում`և ֆուտբոլում, և բասկետբոլում: Մենք մի ընտանիք ենք, մենք ենք Մադրիդը, մենք ենք չեմպիոնը»: 
Ֆլորենտինո Պերեսի մասին Դի Ստեֆանոն նշեց. «Ակումբի ղեկավարությունը ստանձնած յուրաքանչյուր ոք ձգտում է լավագույն կերպով կատարել իր պարտականությունները: Եթե հաղթում են նրանք, հաղթում է թիմը: Նրանք փորձում են բարձր պահել ակումբի գույները: «Ռեալը» շատ մեծ հաստատություն է`ճանաչված ամբողջ սպորտային աշխարհում: Նախագահները միշտ էլ ջանք չեն խնայել ակումբը բարեկեցիկ վիճակում պահելու համար`թե սպորտային, թե ֆինանսական առումներով»: 
«Այս «Ռեալում» ինձ շատ է դուր գալիս ինտուիցիան, արագությունը, ռիթմը: Այն պահին, երբ թիմը միասնական է, միահամուռ կերպով գնում է դեպի հաղթանակ, ես զգում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ներկայիս «Ռեալին« դժվար է հաղթել, քանի որ վազում է ամբողջ խաղի ընթացում, չի կանգնում, միաժամանակ, սակայն, շատ է ռիսկի դիմում: Մեզ պակասում է դաշտի կենտրոնի ավելի ուժեղ վերահսկողությունը, բայց համոզված եմ, որ աստիճանաբար դա էլ կուղղվի»: 
Դի Ստեֆանոն խոսեց նաև «Բարսելոնայի» մասին. «Բարսելոնան» դաշտը վերահսկելու յուրահատուկ տաղանդ ունի: Ֆուտբոլիստները կազմակերպված են, և սա վերաբերվում է ոչ միան Չավիին կամ Ինյեստային: Եզրերում գործող խաղացողներն ու պաշտպանները նույնպես լավ գիտեն իրենց անելիքը: Հուսալի պաշտպանություն ունեն`դարպասապահի գլխավորությամբ: «Բարսելոնան» լավ թիմ է: Ինչ վերաբերվում է Մեսսիին, ես նույնպես հիանում եմ նրա խաղով: Նա լավ տարիներ է անցկացնում այս թիմի հետ: Նա անհատականությամբ օժտված ֆուտբոլիստ է, բայց խաղում է ամբողջ թիմի համար: Լավ է գնդակ ստանում մրցակցի կիսադաշտում, կազմակերպում գրոհը, խորամանկ է, շատ ֆուտբոլային գիտելիքներ ունի, աշխատասեր է: Պրեսսինգի է դիմում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,-նշել է Դի Ստեֆանոն: 
Վերջում Դի Ստեֆանոն խոսել է իսպանական ֆուտբոլի վերելքի ու Իսպանիայի ազգային հավաքականի հաջողությունների մասին. «Վերջին տարներին հավաքականը այն թիմերի շարքում է, որ լավագույն ֆուտբոլն են ցուցադրում Եվրոպայում և Ամերիկայում: Իսպանիայում ֆուտբոլը բարձր մակարդակի վրա է ու միշտ էլ այդպես է եղել: Տեսել եմ իտալական ու բրազիլական ֆուտբոլը: Այո, անհատապես հզոր ֆուտբոլիստներ ունեն, որ կարողանում են հրաշքներ գործել գնդակի հետ, բայց կարելի է պնդել, որ իսպանական ֆուտբոլն է այժմ առաջինը աշխարհում»,-ավարտել Է Դի Ստեֆանոն: 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև