2011/06/10

Թուրքական «Ֆեներբահչե»-ն հրաժարվեց հայկական «Զարթնիր լաո» երգից՝



Թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն այսուհետ չեն երգի հայկական «Զարթնիր լաո» երգի երաժշտությունով ուղեկցվող հիմնը:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` «Ֆեներբահչե»-ի երկրպագուները պարզել են, որ իրենց ակումբի «Թշնամին պարտվելու է, հաղթանակն առջեւում է» երաժշտությունը վերցված է հակաթուրքական տեքստ պարունակող «Զարթնիր լաո» երգից:

Հիմնի հեղինակ Հաքան Յավուզը պնդել է, թե իրենք չեն իմացել, որ այն հայկական երաժշտություն է: «Եթե իմանայինք, նման բան չեինք անի: Այսուհետ այդ երգը չենք երգելու»,-ասել է Հաքան Յավուզը:
Հավելեմ նաև, որ YouTube-ում հայտնվել էր «Ֆեներբահչե»-ի երգերից մեկը, որի երաժշտությունը նույնությամբ վերցված է հայկական «Զարթնիր լաո»-ից:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև