La Gazzetta dello Sport' իտալական պարբերականը այսօրվա իր համարում հավաստիացնում է, որ Ժոզե Մոուրինյոն զանգահարել է «Ինտերի» գխավոր մարզիչ Լեոնարդոյին և առաջարկել Կակա-Մայկոն փոխանակությունը:
Մայկոնը միշտ էլ Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում է եղել, իսկ այժմ «Ռեալին» եզրային է պետք: Ավելի հավանական է, իհարկե, որ «արքայական» ակումբում կհայտնվի Կոենտրաոն, սակայն Մայկոնի տարբերակը բացառված չէ:
Սակայն Մայկոնի տեղափոխությունը «արքայական» ակումբ անհավանական է թվում թեկուզև այն առումով, որ Ֆլորենտինո Պերեսը 65 մլն. եվրո էր վճարել Կակային գնելու համար:
«Լեոն ու Մոուրինյոն խոսել ու համաձայնության են եկել այդ փոխանակության վերաբերյալ: Այս որոշումը պետք է որ բոլորին գոհացնի`թե մարզիչնեին, թե ակումբներին»,-գրում է 'La Gazzetta dello Sport'-ը:
Ըստ վերը նշված պարբերականի`Մայկոնի հանդեպ Մոուրինյոյի հետաքրքրությունը հին պատմություն ունի և վերջին ժամանակներս ավելի է ուժեղացել:
«Մոուրինյոն վերջնականապես համոզվել է, որ Մայկոնը անհրաժեշտ է իր թիմին, այդ իսկ պատճառով նման առաջարկով դիմել է «Ինտերի» գլխավոր մարզչին»:
'La Gazzetta dello Sport' վստահեցնում է, որ Մոուրինյոյի ու Լեոնարդոյի հեռախոսակապը կրկնվել է մի քանի օր, չնայած նրանք կապ էին պաշտպանում դեռևս դեկտեմբեր ամսից: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, այս անգամ քննարկումներն ավելի լուրջ բնույթ են կրում, քանի որ առջևում դրված է ստույգ առաջարկ:
Կակա +20 մլն. եվրո Մայկոնին գնելու համար-'La Repubblica'
Իր հերթին, իտալական մեկ ալյ պարբերական`'La Repubblica'-ն, կրկին նշում է Կակա-Մայկոն առաջիկա փոխանակության մասին, սակայն փոքր-ինչ տարբերվող պայմաններով: Ֆլորենտինո Պերեսի ակումբը Կակային գնահատում է 40 մլն. եվրո, իսկ «Ինտերը» համարում է, որ Մայկոնի տրանսֆերը պետք է արժենա ուղիղ կեսը`20 մլն. եվրո:
«Կակային գնելու «օպերացիան» կարող է ավարտվել Կակա+20 մլն. եվրո տարբերակով»,-գրում է 'La Repubblica'-ն`նշելով, որ վերջնական որոշումը մնում է Կակայի ձեռքում:
'La Gazzetta dello Sport'-ը նույնպես համարում է, որ Կակայի տեղափոխվելը այդքան էլ հավանական չէ, քանի որ բրազիլացին 2003-2009թ. խաղացել է «Միլանում»`«Ինտերի» ոխերիմ մրցակցի կազմում:
Բացի այդ, հայտնի է, որ Ֆլորենտինո Պերեսը դեռ վստահում ու հավատում է Կակային և նրան համարում է հաջորդ մրցաշրջանի կազմի լավագույններից մեկը: Իսկ անձամբ Կական բազմիցս նշել է, որ չի ցանկանում հեռանալ «արքայական» ակումբից առանց չեմպիոնության:
Marca.com
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: