2011/06/06

ԴԵ ԼԱ ՌԵԴ. «ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՄԵԶ ՇԱՏ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ. ՇԱՏ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՄ»`



«Լավ նպատակի համար էինք խաղում, և ամեն ինչ շատ գեղեցիկ ստացվեց»,- հանդիպումից հետո նշել է Շուկերը:


Ռուբեն դե լա Ռեդը Corazon Classic Match-ից հետո հուզված ու տպավորված էր: Կրկին խաղում էր հարազատ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, երկրպագուները բացառիկ ջերմություն փոխանցեցին իրենց, բացի այդ`նա դարձավ 26 տարեկան: «Խաղադաշտը գրեթե լեցուն էր, երկրպագունրը հիանալի աջակցություն ցույց տվեցին մեզ: Շատ հուզված եմ, և այս հուզմունքը տիրել է ամբողջ ներաշխարհիս: Սակայն սա բնական է, քանի որ խաղում էի այս ակումբի մեծագույն լեգենդներից շատերի կողքին»:

Շուկերն, իր հերթին, ընդգծեց այս բարեգործական խաղի մասնակացիների ուժն ու եռանդը. «Մենք լավ նպատակի համար էինք խաղում, ամեն ինչ շատ գեղեցիկ ստացվեց: Բոլորս պետք է որ գոհ լինենք մեր ու «Բավարիայի» ցուցադրած խաղից, պետք է շնորհակալ լինենք մեկս մյուսին մասնակցության համար»: Խորվաթ հարձակվողը խոսեց նաև իր խփած գոլի մասին, որով էլ եզրափակվեց հանդիպումը. «Ով չի ձգտում, երբեք չի խփում: Ես չվախեցա, շատ էի ուզում գնդակ հեղինակել, այդ իսկ պատճառով վստահ իրացրեցի այդ 11-մետրանոցը»:

Կարամբյոն, որը նույնպես մասնակցում էր հանդիպմանը, խաղից հետո նշեց. «Շատ հաճելի է «Բեռնաբեուում» խաղալը: Մեծ թվով երկրպագուներ էին հավաքվել խաղադաշտում: Ամեն ինչ հիանալի ստացվեց, քանի որ բարի գործի համար էր»:

Վերջում Վիկտորը ընդգծեց հանդիպման համերաշխ ու միասնական բնույթը. «Հուսով եմ, նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կունենան: Կարծում եմ շատ կարևոր ու օգտակար կլիներ Աֆրիկայի համար բարեգործական խաղ կազմակերպել»: 


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև