«Թիմի լավ կազմը դեռ հաջողության գրավական չէ, սակայն վատ կազմը ձախողում է ապահովում: Ցանկանում ենք հաջողության հասնելու բոլոր նախադրյալներն ունենալ»,- նշել է Ժոզե Մոուրինյոն:
Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ կիսվել է ավարտված մրցաշրջանից ստացած տպավորություններով, գալիք մրցաշրջանի հետ կապված հույսերով ու ակնկալիքներով: «Ամենակարևորը տքնաջան աշխատելն է: Նոր մրցաշրջանում պայքարելու ենք նոր ոգևորությամբ` փորձելով բարձր պահել մեր հարազատ ակումբի գույները: Ներկայիս կազմով հաջողությունների հասնելու լավ ակնկալիքներ ունենք, սակայն շատ դժվար է լինելու բարելավել անցած մրցաշրջանի արդյունքները: Իմ թիմը աճել է, հասունացել: Այս տարին որակում եմ դրական կողմերով»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:
«Ռեալի» գլխավոր մարզիչը բացատրեց հաջորդ մրցաշրջանի հետ կապված թիմի կազմում տեղի ունենալիք խաղային փոփոխությունները. «Թիմի լավ կազմը դեռ հաջողության գրավական չէ, սակայն վատ կազմը ձախողում է ապահովում: Ցանկանում ենք հաջողության հասնելու բոլոր նախադրյալներն ունենալ: Իմ հնարավորությունները բոլորովին չեն ավելացել, ուժերս նույնն են: Պարզապես պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել ամեն մի մանրուքին` փորձելով հասնել կատարյալ կազմին: Ներկայիս դրությամբ լավ չմշակված խաղաոճն ու մարտավարությունը ձախողման գլխավոր նախապայմաններից են: Շուտով թիմում խաղային փոփոխություններ են նկարտվելու, և մենք ցանկանում ենք, որ երկրպագուները նույնպես տեղյակ լինեն ամեն ինչից»:
Այն հարցին, թե ինչ «հարաբերությունների» մեջ է «Սանտյագո Բեռնաբեուի» հետ, Մոուրինյոն պատասխանեց. «Շատ եմ ցանկանում ուրախություն ու բերկրանք պարգևել մեր երկրպագուներին, որոնց թիվը անչափ մեծ է: Լինում են պահեր, երբ զգում եմ, որ ոչ ամեն ինչ հաջող ընթացքի մեջ է, բայց ամենևին չեմ փորձում քողարկել խնդիրները: Ամեն դեպքում այս աշխատանքին եմ նվիրել իմ սիրտն ու հոգին»:
Մոուրինյոն խոսեց նաև գերմանական Բունդեսլիգայից տեղափոխված նորեկների` Նուրի Շահինի ու Համիդ Ալթինթոփի մասին.«Շահինը դարձավ մրցարջանի լավագույն ֆուտբոլիստը մի առաջնությունում, որը օրեցօր ավելի է աճում որակով ու մակարդակով: Մենք որոշ ժամանակ հետևում էինք Շահինի խաղին, և հնարավոր չէր չնկատել նրա աճը: Նա ժամանակի ընթացում «էվոլյուցիայի» ենթարկվող ֆուտբոլիստների շարքին է պատկանում, ինչպես Օզիլը, Դի Մարիան, Բենզեման, Մարսելոն և հիանալի համալրում կլինի մեր թիմի կազմում: «Ռեալի» ներկայիս կազմը ապագայի թիմ է: «Ռեալը» կարող է ֆուտբոլային նոր պատմություն կերտել, քանի որ ունի նման երիտասարդ ու տաղադավոր ֆուտբոլիստներ ու հզոր, պրոֆեսիոնալ նախագահ: Ինչ վերաբերում է Ալթինթոփին, իմ կարծիքով նա բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է և կարող է շատ օգտակար լինել թիմին»:
Մոուրինյոն անդրադարձավ նաև կանտերանոներ Կալյեխոնին ու Մատեոսին.«Կալյեխոնը մեզ դուր է գալիս իր որակների ու խառնվածքի շնորհիվ: Նա պետք է տեղ ունենար հիմնական թիմի կազմում և ամեն ինչ անում էր դրան հասնելու համար: Մատեոսի մեջ նույնպես նկատեցինք արժեքավոր, կարևոր որակներ ու որոշեցինք ետ բերել նրան: Նա փորձնական շրջան կանցնի մեզ հետ, ինչից հետո պարզ կդառնա արդյոք կհայտվի «Ռեալի» կազմում, թե ոչ: Եթե որոշվի վաճառել նրան, ապա կվաճառենք եվրապական ակումբի, որպեսզի հնարավորություններ ունենա կարևոր խաղային պրակտիկա ձեռք բերել և նվաճումների հասնել, քանի որ դրա համար բավականին ներուժ ունի»:
Խոսելով Կակայի մասին` «Ռեալի» պորտուգալացի մարզիչը նշեց. «Ֆիզիկական խնդիրների պատճառով Կական մարզավիճակի խնդիրներ ունեցավ, և այժմ փորձելու ենք օգտագործել նախամրցաշրջանային ժամանակահատվածն ու վերադարձնել նախկին Կակային: Նա անհավատալի տաղանդ ունի, ինչն արդեն նկատելի էր այս մրցաշրջանի վերջին խաղերին: Հուսով ենք Կակային կհաջողվի վերջնականապես վերականգնվել, վերագտնել իր խաղն ու նոր մրցաշրջանում լավագույն ձևով ներկայանալ երկրպագուներին»:
Վերջում Մոուրինյոն խոսեց այն երկու ֆուտբոլիստներից, որոնք, ըստ լրատվամիջոցների, կարող են հայտնվել «Ռեալի» կազմում. «Թող կեղծավորի տպավորությւոն չթողնեմ` նշելով, որ Ագուերոն ու Կոենտրաոն ֆանտաստիկ խաղացողներ են: Բայց նրանք դեռ պատկանում են ուրիշ ակումբների, իսկ «Ռեալը» անձամբ ֆուտբոլիստների հետ համաձայնության չի գալիս նախքան նրանց ներկայիս ակումբների հետ ընդհանուր լեզու գտնելը: Շահինի, Ալթինթոփի ու Կալյեխոնի դեպքում ևս սկզբում պայմանավորվել էինք նրանց ակումբների հետ ու այդպես էլ շարունակելու ենք գործել»,- ավարտել է «Ռեաի» գլխավոր մարզիչը:
Դիտվել է





























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: