Ինչպես արդեն գիտենք, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է բրազիլական «Սանթոսի» ֆուտբոլիստով:
Թեև Նեյմարը կենտրոնացած է Ամերիկայի գավաթի և Լիբերտադորեսի գավաթի վրա, որտեղ նա հանդես է գալու Բրազիլիայի հավաքականում, ասենք, որ բանակցությունները «Ռեալի» և «Սանթոսի» ղեկավարությունների մեջ արդեն սկսվել են:
Նեյմարի ներկայացուցիչը` Վագներ Ռիբեյրոն այն նույն մարդն է, ով Ռոբինիոյին Մադրիդ բերեց 2005թ.-ին, որը մի քանի տարի անց տեղափոխվեց անգլիական «Ման. Սիթի»: MARCA պարբերականի հավաստմամբ, Վագներ Ռիբեյրոն կապնվել է «Ռեալի» ղեկավարության հետ, երբ հեռանում էր Սան Պաուլոյից: Չնայած իր դժկամությանը, նա խոսեց Նեյմարի հավանական տրանսֆերի մասին:
«Դա տրամաբանական է: Ես տարա Ռոբինյոյին Վալդեբեբաս 2005թ.-ին, երբ նա դեռ երեխա էր, և Ռոբինյոն տեսավ «Ռեալը»: Բայց նա ստիպված եղավ վերադառնալ Բրազիլիա, որովհետև նրա վրա հսկայական ճնշում կար,- ասել է Վանգեր Ռիբեյրոն:
ԱՎԵԼԻ ՔԻՉ, ՔԱՆ 40ՄԼՆ ԵՎՐՈ
Ըստ իսպանական MARCA պարբերականի, ակումբը Նեյմարի համար պահանջում է 50մլն եվրո: Բայց մադրիդցիները պատրաստ են վճարել 40մլն եվրո և համոզված են, որ կարող են այդ գումարի չափը հասցնել 35մլն եվրոյի:
«Սանթոսի» ղեկավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա պահել իր առաջատարին: Նեյմարը կարող տեղափոխվել Մադրիդ: Ֆուտբոլում անհնարին բան չկա»,- ասել է Ռիբեյրոն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: