2011/06/09

ԳԱԳՈՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ «ԲՈԿԱ ԽՈՒՆԻՈՐՍ»`




«Տրամաբանական չէ խոսել «Բոկա Խունիորսի» մասին, երբ նրա համար առաջարկում են 15 մլն. եվրո»:
 Ֆեռնանդո Գագոն չի վերադառնա «Բոկա Խունիորս», չնայած արգենտինական ակումբը, ինչպես նաև ինքը Գագոն, կցանկանային, որ այդ տեղափոխությունն իրականանա: Գագոյի ներկայացուցիչը` Մարսելո Լոմբիլյան, արգենտինական հեռուստաընկերություններից մեկի եթերով հաստատել է այս որոշումն ու բացատրել դրա պատճառները: 

Պատճառներից ամենակարևորն այն է, որ Գագոյի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի քանի ակումբներ, և ոչ այն ցածր գնով, որ արգենտինացու համար առաջարկում է «Բոկա Խունիորսը»: Երկրորդ պատճառն էլ այն է, որ Մոուրինյոն դեռևս կասկածում է`արժե արդյոք վաճառել Գագոյին, թե նա կարող է օգտակար լինել թիմին հաջորդ մրցաշրջանում: 

«Տրամաբանական չեն այն լուրերը, որ Գագոն էժան գնով տեղափոխվելու է «Բոկա», երբ ամենաքիչը երեք եվրոպական ակումբ հետաքրքրվում է նրա տրանսֆերով: Բացի այդ, քանի դեռ Մոուրինյոն վերջնական որոշում չի կայացրել, պարզ չէ, թե ինչ կլինի»,-հայտարարել է Լոմբիլյան: 

Գագոյի ներկայացուցիչը հիշեցրեց նաև, որ անցած ամառ, երբ արգենտինացին գրեթե հրաժեշտ էր տալիս «Ռեալին», Մոուրինյոն խոչընդոտեց Գագոյի հեռանալն ու պահեց նրան թիմում: «Անցած ամառ, երբ համարյա ամեն ինչ պատրաստ էր «Մանչեստր Սիթիի» հետ պայմանագիր կնքելու համար, Մոուրինյոն հայտարարեց «Գագոն մնում է»: Սակայն, ցավոք, բազմաթիվ վնասվածքները խանգարեցին Գագոյին լավագույն կերպով դրսևորել իրեն այս մրցաշրջանում»: 

Լոմբիլյան անկեղծ գտնվեց ու չթաքցրեց Գագոյի ցանկությունները, որը իր լավագույն տարիներն անցկացրել է հենց «Բոկայում»: «Գագոն անչափ շատ է ուզում վերադառնալ «Բոկա» Քանի որ այս տարի հազվադեպ էր հայտնվում թիմի կազմում, այդ ցանկությունն ավելի է մեծացել: Հնարավոր է, որ ի վերջո նա կրկին հայտնվի արգենտինական այս ակումբի կազմում: Սակայն նա «Ռեալի» հետ դեռ 2 տարվա պայմանագիր ունի, և Գագոյի համար առաջարկում են 15,16,17 մլն. եվրո: Նման պայամններում հասկանալի է, որ «Ռեալը» Գագոյին «Բոկային» չի վաճառի»: 

«Սակայն եթե մինչև օգոստոսի վերջը Ֆեռնանդոն «Ռեալից» ստույգ պատասխան չստանա, և եվրոպական ակումբներից լուրջ առաջարկնել չլինեն, հնարավոր է, որ Գագոն համաձայնվի նույնսիկ ցածր աշխատավարձով տեղափոխվել «Բոկա Խունիորս», քանի որ պարզապես երազում է կրկին այնտեղ խաղալ»,-եզրակացրել է Լոմբիլյան: 

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև