2011/06/17

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՝



«Ռեալ Մադրիդը» ցավում է «ՖԱ Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելի անհաջող ելույթի համար, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ այդ ամենի շարժառիթ կարող է հանդիսացած լինել այդ ակումբի նախագահների խորհրդի պարտադրանքը, լրատվամիջոցների ճնշումը կամ մեր ակումբի հետ ունեցած վաղեմի մրցակցությունը:

Ֆուտբոլում որոշակի պայմաններ հաշվի առնելով պարբերաբար կատարվում են դոպինգ տեստեր, որոնք ոչ ծագման, ոչ ընթացքի պահին ոչ մի ուղղակի կապ չունեն «Ռեալի» հետ: Բոլորը գիտեն մեր ակումբի դիրքորոշումը: Ավելին, մենք, լրատվամիջոցներում այդ ամեն իմասին կեղծ տեղեկությունները նկատելուն պես, հայտարարություն էինք արել ու ասել, որ ոչ մի կապ չունենք այդ ամենի հետ:
Արժե հիշել, որ «ՖԱ Բարսելոնան» վերոնշյալ ճնշման հետևանքով անհասկանալի պատճառներով մեր թիմի գլխավոր մարզչի դեմ բողոք ներկայացրեց ՈՒԵՖԱ, իսկ սա հարիր չէ մեր ակումբներին:
Չնայած «ՖԱ Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելի արած հայտարարություններին, մեր ակումբը շարունակելու է ձգտել հնարավորինս լավ հարաբերոյթւոններ ունենալ այդ ակումբի հետ, ինչպես և անում է Իսպանիայի ու ամբողջ աշխարհի այլ ակումբների դեպքում:
Եվ վերջապես, «Ռեալը» ևս մեկ անգամ հաստատում է իր նախապատվությունը դեպի սպորտային որակները ու այն արժեքները, որ հարիր են ֆուտբոլին, հատկապես արդար խաղին ու ռասիզմի դեմ պայքարին: Մեր ակումբը այս արժեքները համարում է ամենակարևորները սպորտում, ինչը նաև լավ օրինակ է ծառայելու բոլոր երեխաներին ամբողջ աշխարհում:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև