2011/06/16

Պատմությունը կրկնվում է՝


Շվեյցարական Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր որոշվել է 2012/13թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման անցկացման վայրը:


Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ խաղը հյուրընկալելու պատվին արժանացել է Լոնդոնի "Ուեմբլի" մարզադաշտը, որտեղ բոլորովին վերջերս կայացավ այս մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը` "Բարսելոնայի" եւ "Մանչեսթեր Յունայթեդի" միջեւ:- 1863թ.-ին հիմնադրված Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան իր տեսակի մեջ Եվրոպայումհանդիսանում է հնագույնը, որը 2013թ.-ին նշելու է իր հիմնադրման 150-ամյակը: Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը, մենք որոշեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տալ Անգլիային, - ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:Հետաքրքիր է, որ 1968-1971թթ. ընկած ժամանակահատվածում եւս, "Ուեմբլին" երկու անգամ ընդունել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև